Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում – Live News
Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը: «Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», – ասել է նախարարը: Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չի ներկայացրել։