
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է:
Այդ մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ «փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ»:
Նշենք, որ այցը կայանում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը տարածաշրջանում կուտակել է մեծ քանակությամբ զինուժ, և միջազգային փորձագետներն ու ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում Իրանին հարվածելու հավանականությունը։