Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։ Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբրի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ … Read more

Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում․ լուսանկարներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ The post Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում․ լուսանկարներ appeared first on Yerevan Today.

«Կենտրոն» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից․ հայտարարություն

«Կենտրոն» ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ համապետական սփռում ունեցող «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզերից, մայրաքաղաքից, Սփյուռքից հեռախոսազանգեր է ստանում հարցադրումով՝ արդյոք հեռուստաընկերությունը հեռարձակելո՞ւ է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները։ Ցավում ենք, որ մեր երկրի համար դժվար այս շրջանում նման թեմայով լրացուցիչ մեկնաբանության և պարզաբանման կարիք կա։ Տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողին, … Read more

Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Դեմոյան

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ … Read more

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ մարտի 31-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում. «Արմլուր»

10 Փետրվարի, 2026 Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը վաղ առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրան որևէ բարձրաստիճան պաշտոնյա հարկ չհամարեց ուղեկցել։ Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ էր այցելել Հուշահամալիր։Ըստ պաշտոնական հայտարարության ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ArmLur.am-ի հարցին, թե ինչու … Read more

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10 Փետրվարի, 2026 ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: