Կառավարությունը շուրջ 1.47 մլրդ դրամ կուղղի կրթական հաստատությունների շինարարությանը

Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ 1 … Read more

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակի – Live News

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են … Read more

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հրաժարական է տվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները։ «Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, … Read more

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, … Read more

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը. կառավարությունը հաստատել է ակադեմիայի նոր կանոնադրությունը

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 815-Ն որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կանոնադրությունը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշմամբ կառավարությունն այդ կանոնադրությունը շարադրել է նոր խմբագրությամբ և կատարել մի շարք այլ փոփոխություններ ու լրացում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշումն ուժի մեջ է մտնում … Read more

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։ Շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ info@cultfoundation.am: Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը հայտատուների էլեկտրոնային հասցեներին կփոխանցվի լրացուցիչ։

ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է ֆիթնես մարզիչների հավաստագրման նոր կարգ • Tribune.am

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների … Read more

Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է

Հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել … Read more

Դպրոցներում կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը • Tribune.am

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ: Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել. . Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր . Հայ և համաշխարհային գրողների … Read more

Վաղը Պարի միջազգային օրվա առթիվ Երևանում մի շարք փողոցներ փակ են լինելու – Live News

Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած): Նախարարությունից հայտնել են, որ  Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, … Read more