Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում,  մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի … Read more

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։ Շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ info@cultfoundation.am: Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը հայտատուների էլեկտրոնային հասցեներին կփոխանցվի լրացուցիչ։