ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կառավարությունն ուզում է տոն ավելացնել օրացույցում

5 Հոկտեմբերի, 2026 ԱԺ-ում տեղի է ունենում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ հունիսի 23-ը սահմանել հանրային ծառայողի օր։ Նախագծի հեղինակը կառավարությունն է։

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

1 Հոկտեմբերի, 2026 ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։ Նախկինում ընդունված որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար … Read more

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

1 Հոկտեմբերի, 2026 Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։ Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47% մակարդակում, … Read more

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

30 Սեպտեմբերի, 2026 Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։ Վարկային միջոցների հիմնական մասը նախատեսվում է ուղղել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Նախատեսվող վարկի ժամկետը 20 տարի է, … Read more

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

24 Սեպտեմբերի, 2026 ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։ Տեղին ենք համարում վերստին արձանագրել … Read more

Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Տեսա, կարդացի, եւս առավել համոզվեցի՝ Հզոր եւ հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին, Քաջարի եւ մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը։ Թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական»։

Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել․ Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանում

Կառավարությանը կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայ առաքելական եկեղեցու ներսում «տիրող իրավիճակի» մասին զեկույց է պատրաստել, որով փաստացիորեն Գործադիրը նոր թափում սկսում է Մայր Աթոռի դեմ կռիվը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զեկույցի հրապարկումից հետո դիմելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Եկեղեցու ներսում առկա իրավիճակի վերաբերյալ քննիչ հանձնախումբ ստեղծելու և … Read more

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

24 Սեպտեմբերի, 2026 Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում … Read more

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

23 Սեպտեմբերի, 2026 Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների … Read more

Պատգամավորի հիմնական աշխատավարձը՝ 1 497 600, նախարարինը՝ 1 996 800 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Բարձրաստիճան պաշտոնյաների հիմնական աշխատավարձերը կարող են էապես բարձրանալ. պատգամավորինը՝ 80 տոկոսով, նախարարինը՝ կրկնակի։ Վարչապետի և Հանրապետության նախագահի աշխատավարձերը կհավասարեցվեն, իսկ Ազգային ժողովի նախագահինը կանցնի 2,4 միլիոն դրամը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին է, որին կառավարությունը հավանություն … Read more