Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակի – Live News

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են … Read more

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։ Շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ info@cultfoundation.am: Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը հայտատուների էլեկտրոնային հասցեներին կփոխանցվի լրացուցիչ։