Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց բախվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպմանը մասնակցելու ճանապարհին: Խաղը կայացել է Ալմաթիի «Կենտրոնական» մարզադաշտում և ավարտվել «Ռեալ Մադրիդի» հաշվով 5:0 հաղթանակով:
«Խաղին հասնելը բավական բարդ էր՝ անվտանգության խիստ միջոցառումների պատճառով: Ոստիկանությունը գիտեր, որ շատ մարդիկ փորձում են առանց տոմսի ներս մտնել, ուստի նույնիսկ նրանք, ովքեր մուտքի իրավունք ունեին, բախվում էին դժվարությունների:
Ես, իհարկե, ամեն ինչ չեմ տեսել, բայց ամբոխը բավական համառ էր, և ոստիկանությունը ստիպված էր զսպել նրան: Արդյունքում՝ մարզադաշտ հասնելը երկար տևեց: Մենք դարպասների մոտ էինք խաղից մոտ 45 րոպե առաջ, բայց ներս մտանք խաղի մեկնարկից 15 րոպե անց: Այնուամենայնիվ, խաղից հաճույք ստացանք», – ասել է Դվորկովիչը ТАСС-ին:
«Կայրաթը» Չեմպիոնների լիգայի աղյուսակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը՝ երկու խաղում պարտվելով: «Ռեալ Մադրիդը» 6 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Բավարիան» է՝ նույնպես 6 միավորով: