Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում ֆրանսիական «Մոնակոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Կիպրոսի գործող չեմպիոն «Պաֆոսի» հետ (2-2)։
Մոնեգասկների կազմում գոլերով աչքի ընկան Տակումի Մինամինոն և Ֆլորիան Բալոգունը։ Տանտերերից պատասխանեց Դավիդ Լուիսը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ամենատարեց գոլ խփողը՝ 38 տարեկան 218 օրական հասակում, զիջելով միայն Պեպեին (40 տարեկան 290 օր)։ Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց ֆրանսիական ակումբի պաշտպան Մոհամեդ Սալիսուն։
Լիգայի փուլի հաջորդ տուրում՝ վեցերորդ, «Մոնակոն» տանը կընդունի «Գալաթասարային», իսկ «Պաֆոսը» արտագնա հանդիպում կանցկացնի «Յուվենտուսի» հետ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․
«Կոպենհագեն» – «Կայրաթ»՝ 3-2, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ