
Այսօր Քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան, այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ։ Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետեւ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Այսինքն արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ։ Չեմ կարծում, որ կկալանավորեն, որովհետեւ ոչ ծանր հանցագործություն է, բայց ենթադրում եմ, որ կարգելեն երկրից բացակայել»,– ասել է Ֆանյանը։
Ավելի վաղ Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: