Աբովյանում համայնքային հողամասի ապօրինի օտարման գործով 3 անձի վերաբերյալ գործը դատարանում է

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի … Read more

Իրավունք, որը կադաստրում չի գրանցվի. օգոստոսի 30-ից կգործի նոր կարգավորում հողերի մասին

Հայաստանում գույքային իրավունքի հանդեպ ամենակայուն պատկերացումն այն է, որ իրական է միայն այն, ինչ գրանցված է։ Օգոստոսի 30-ից Հողային օրենսգրքում հայտնվում է դրույթ, որն այս տրամաբանությունից բացառություն է ստեղծում. պետական և համայնքային հողերի նկատմամբ ի հայտ է գալիս իրավունքի նոր տեսակ, որը, օրենքի բառերով, ենթակա չէ պետական գրանցման։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունը սահմանված է … Read more

Օգոստոսի 30-ից ուրիշի հողի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերը կկորցնի հողն օգտագործելու իրավունքը

Երբ անշարժ գույքը գտնվում է մեկ ուրիշին պատկանող հողամասի վրա, մինչ այժմ գործում էր պարզ կանոն. գույքի սեփականատերն ուներ այդ հողի համապատասխան մասն օգտագործելու իրավունք՝ հենց օրենքի ուժով։ Օգոստոսի 30-ից այդ դրույթն ուժը կորցնում է, իսկ գույքի ճակատագիրը հողի օգտագործման իրավունքի դադարման դեպքում ստանում է բոլորովին նոր կարգավորում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունները սահմանված … Read more