ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման … Read more

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

1lurer.am 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել իրավապաշտպան և իրավաբան Հարավաֆրիկյան Հանրապետությունից, 2008-2014 թվականներին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավանեթհեմ (Նավի) Փիլեյը: Այս որոշման մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։ Փիլեյը մրցանակի է արժանացել «խաղաղության և միջազգային իրավունքի առաջմղման ջանքերի» համար՝ հայտարարել է Նորվեգիայի … Read more

Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։   Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:   «Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- նշել է Ավդալյանը:   … Read more

Ձերբակալվել են ՀՀ ընտրություններին միջամտելու համար կասկածվող «Рыбарь» նախագծի ղեկավարը և անդամներ

armtimes.com Հոկտեմբերի 9-ի առավոտյան Չեռնոգորիայի ոստիկանությունը Ռիսնո քաղաքում ձերբակալել է մի քանի անձանց, որոնք ներգրավված են եղել ռուսական ռազմականամետ «Рыбарь» նախագծի մեջ: Չեռնոգորիայի «Պոբյեդա» և «Վրեմյե» լրատվամիջոցների հաղորդմամբ, ձերբակալվածների թվում է եղել նախագծի տնօրեն Միխայիլ Զվինչուկը, որը գտնվում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ:   Նրա կինը՝ Վալերիա Զվինչուկը, և ևս երեք … Read more

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7»-ի նռնակներ

  Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:   «Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 … Read more

Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ Գարիկ Հակոբյանի, ով ավելի շատ հայտնի է Լունայի Գարիկ մականունով, և Բենո Սարգսյանի նկատմամբ։   Այս երկու անձինք … Read more

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ թիվ 4 հողամաս հասցեում գտնվող 0,0389 հա մակերեսով հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ … Read more

Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Գեղարքունիքի մարզի միջնակարգ դպրոցներից մեկում ուսուցչուհու կողմից աշակերտին բռնության ենթարկելու գործով հետապնդման միջնորդությունը բավարարվել է, կայացվել է ձերբակալման որոշում։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։   «2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, … Read more

Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից

  factor.am. ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ «Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ … Read more

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի (դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում Տիգրան Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար):    Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ: … Read more