Հովնան սրբազանին արգելել են երկիրը լքել, իսկ Մակար եպիսկոպոսը երբեք իր ուխտը չի դրժելու՝ «անգամ մահվան գնով»

«Ապօրինի գործ է։ Շատ բան կարող եմ ենթադրել, բայց չհասկացա, թե ինչի՞ համար են կանչել։ Բռնաճնշումներ են, որոնց միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել եկեղեցուն։ Մայր Աթոռը որեւէ հակականոնական քայլ չի կատարել»,- Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողներին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Գործի մասին, որի շրջանակներում եպիսկոպոսներն այսօր կանչվել էին ՔԿ, սրբազանն  ասաց, որ որեւէ … Read more

Այսօր ՔԿ են հրավիրվել Մակար և Հովնան Սրբազանները, տեր Մովսես քահանան – Live News

Այսօր Քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան, այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ «Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ։ Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետեւ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի … Read more

«Հովնան սրբազանը եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից». Տեր Վրթանես

-Հովնան սրբազանը դեռևս տիրադավների հետ է և Նիկոլ Փաշինյանի պարտադրած հայտարարությունը ստորագրողներից մեկը: Քանի դեռ իր զղջման մասին հայտարարություն չի արել, կարծում ենք՝ տիրադավներից մեկն է ու եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից,- Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող … Read more

Ենթադրություն անելու համար չէի շտապի… Դեռևս չենք լսել, որ Հովնան սրբազանը հերքել է հայ հանրությանը մոլորեցնող տխրահռչակ 11 կետանոց իր հայտարարության դրույթները. Գենադի Մնացականյան

2026 թվականի հունվարի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Առաջնորդարանի դիվանատունը հայտարարություն է տարածել, համաձայն որի թեմի առաջնորդ Հովնան սրբազանը կմասնակցի Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավիրած Ավստրիայում տեղի ունենալիք Եպիսկոպոսաց ժողովին և այնուհետև նաև՝ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողովներին։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ վարչապետի կողմից տարեսկզբին պաշտոնապես ստեղծված «Եկեղեցու բարենորոգում» … Read more

«Եկեղեցին միշտ էլ հաղթել է սատանային, այդպես է լինելու». Հովնան սրբազան

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը դատապարտում է Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ բռնաճնշումները, որին ականատես եղանք վերջին օրերին։ «Գլուխները պատին են տալիս, որ սպառնում են։ Սպառնացողները հանցագործ են»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝  ասել է Սրբազան Հայրը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները ուղիներ են … Read more

«Բացառվում է, մտքներիցդ հանեք». Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հերքում է լուրերն այն մասին, թե եպիսկոպոսաց դասից ոմանք ՔՊ-ականնեի հետ շփումների մեջ են։ «Նման բան գոյություն չունի, հարյուր տոկոսով կարող եմ հերքել»,- լրագրողներին ասաց Հովնան Սրբազանը։ Սրբազան Հայրը ցնորամտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Վեհարանը պետք է ազատել Վեհափառ Հայրապետից։ «Վեհարանի վրա ոչ մեկ չի … Read more

Այսօր երկրի գլխավոր ցավագարը հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա. Գուգարաց թեմի առաջնորդ

Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Այս մասին գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: «Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների … Read more