Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։ Ըստ Իրանի ԱԳՆ դիրքորոշման, որը մեջբերում է պետռադիոհեռուստատեսությունը, Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի ու … Read more

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո: Իրանի նավթի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի … Read more

Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ

Իրանի զինված ուժերը յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի, հայտարարել են Իրանի զինված ուժերի հրամանատարությունից։ «Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական և պաշտոնապես հայտարարված օրենք. Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի մեկ ամերիկացի զինծառայող»,-հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այս հայտարարությունը վերաբերում էր նաև չինական ընկերություններին։ Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես վստահում եմ … Read more

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Amazon-ի օբյեկտի ոչնչացման մասին. IRNA

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հարված են հասցրել և ամբողջությամբ ոչնչացրել ամերիկյան «Amazon» ընկերության տվյալների մշակման կենտրոնի պահպանված շենքը։ Իրանական պետական «IRNA» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնական հայտարարության մեջ։ Հայտարարության տեքստի համաձայն՝ գործողությունն իրականացվել է ««Նասր-2» գործողության 27-րդ ալիքի» շրջանակներում։ Իրանական կողմը պնդում է, որ տվյալ ենթակառուցվածքային օբյեկտն … Read more

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ռուսական կողմից շեշտվել է մարտական գործողությունների ավարտի շուրջ կայուն պայմանավորվածությունների շտապ ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավագնացության վերականգնման շահերից ելնելով», – … Read more

Նիկոլը ծուղակում է՝ պայթյունավտանգ վիճակ երկրի ներսում, նոր զիջումների պահանջ Արևմուտքից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Մեկ այլ պետության ակտիվների բռնագրավումը՝ դրանց հետ կապ չունեցող ապագա պահանջները փոխհատուցելու համար, սադրիչ նախադեպ է. Արաղչին արձագանքել է Թրամփին

Թեհրանը վտանգավոր նախադեպ է համարել ԱՄՆ-ի՝ հնարավոր փոխհատուցումների համար իրանական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել Իրանի ակտիվները՝ Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման հետևանքով նավերին և ծովային բեռներին հնարավոր պատճառված վնասների փոխհատուցման նպատակով։ «Մեկ այլ պետության ակտիվների բռնագրավումը՝ դրանց հետ կապ չունեցող ապագա պահանջները փոխհատուցելու համար, … Read more

Թրամփը հրաժարվում է հանդիպել Նեթանյահուի հետ․ WSJ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, Թրամփը օգնականների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում ո՛չ հանդիպել, ո՛չ էլ խոսել Իսրայելի վարչապետի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խիստ զայրացած է Նեթանյահուի … Read more