Իրանում մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը

«Իրանն այսօր». Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերը արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։ 📍Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից սեպտեմբերից շարունակել էր անկում ապրել, իսկ … Read more

PBS News-ի ռեպորտաժը Մեղրիից․ Կոստանյանն ու Հաջիևը խոսել են TRIPP-ի մասին

PBS News-ի հատուկ թղթակից Սայմոն Օստրովսկին և պրոդյուսեր Կատյա Պատինը մեկնել են Իրանի հետ Հայաստանի սահման՝ գնահատելու, թե Օվալաձև գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև նախաստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է արդյոք հանգեցնել խաղաղության։ Ինչպես նշվում է, օգոստոսին Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ կնքված համաձայնագրից հետո անհանգիստ խաղաղություն է հաստատվել։ Ինչպես Թրամփի արտաքին քաղաքականության շատ նախաձեռնություններում, այս համաձայնագիրը … Read more

Աստված չի սիրում վատնողներին․ Իրանի նախագահը կոչ է արել «խնայողաբար օգտագործել» էլեկտրաէներգիան

Երեկ երեկոյան, որտեղ ես մնում էի, մի սենյակում 14 լամպ էր վառվում, մինչդեռ մեկը բավարար էր․ այսօր ելույթ ունենալիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ջեռուցումն այնքան ուժեղ էր, որ պատուհանը բաց էինք թողել՝ վատնելով ջերմությունը։ Կերեք և խմեք, բայց մի՛ վատնեք, որովհետև Աստված չի սիրում վատնողներին»,- ասել է նա։