Նավերին, բեռներին հասցրած բոլոր վնաuները վճարվելու են իրանական գումարներով. Թրամփ

Նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնասները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ը ունի իր տրամադրության տակ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այս պահից սկսած՝ նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնասները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք … Read more

ԱՄՆ-ն 13-րդ անգամ հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) գիշերը 13-րդ անգամ հարվածներ է հասցրել Իրանին։ CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ գործողությունների նպատակն է Իրանին պատասխանատվության ենթարկել և նվազեցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից միջազգային առևտրային նավագնացությանը սպառնացող վտանգները։ Ավելի ուշ IRNA և Tasnim գործակալությունները հաղորդել են, որ պայթյուններ են որոտացել Իրանի առնվազն 10 քաղաքում։ Երկրի հարավում գտնվող Բենդեր Աբբաս … Read more

Թրամփը դիտարկում է Իրանին զանգվածային հшրված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները, գրում է Axios-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ պատրաստ են Իրանի խնդրանքով բանակցությունները շարունակել, սակայն ռազմական գործողությունները չեն դադարեցվելու։

ԱՄՆ-ը B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել Իրանի դեմ – Live News

ԱՄՆ ԶՈՒ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել է B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։ B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, … Read more

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների մասին՝  նշելով, որ ոչնչացրել է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Patriot համակարգը և C-RAM ռադարը նույնպես թիրախավորվել և ոչնչացվել են, իսկ ամերիկյան բազայի վառելիքի բաքերը հրկիզվել են»։ Նաև տեղեկություններ են … Read more

Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն

«Հուսիթները ողջ հակամարտության ընթացքում իմաստուն կերպով գործեցին և մնացին մի կողմում։ Սակայն, այժմ, կարծես, Իրանն է նրանց ներքաշել այս փակուղու մեջ»։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ «Նրանք հարձակվում են Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև նրա նավերի վրա», – ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոն նշեց, որ … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ին հաստատել է օրինագիծը, որը մինչև 2027 թվականը ԱՄՆ զինված ուժերին կհատկացնի 1.15 տրիլիոն դոլար:  Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում՝ 216 կողմ, 212 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Դեմոկրատները դեմ են արտահայտվել Պենտագոնի համար նախատեսվող այդքան մեծ ֆինանսավորմանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետականները կրճատում են սոցիալական ծրագրերի ծախսերը։ Նրանք … Read more

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած բոլոր դիվանագիտական ծառայողներին։  Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Տարածաշրջանային լարվածության վերաբերյալ թարմացված տեղեկատվության և անվտանգության իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Բրիտանական The Sun պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ … Read more

Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանով – Live News

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և Համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել Իրան։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։ «Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, մանրակրկիտ գնահատեք այնտեղ մնալու անհրաժեշտությունն ու դրա հետ կապված ռիսկերը։ Հետևեք տեղական և միջազգային … Read more

ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է իրանական ռազմական թիրախներին, ներառյալ ռազմածnվային կարողությունները, hրթիռների և ԱԹՍ-ների պահպանման վայրերը

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածների շարքը՝ 12-րդ գիշերն անընդմեջ: Այս մասին գրված է կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական ռազմական թիրախներին, ներառյալ ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, ափամերձ դիտարկման կետերը և ՀՕՊ միջոցները։ Հարվածներն ավելի են նվազեցնում Իրանի կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և … Read more