Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

Այսօր՝ մայիսի 8-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերը։ «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Յուրգորդենին» (ընդհանուր 5:1)։ «Ազնվականները» շատ հանգիստ դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում պատկերն այլ էր․ «Ֆիորենտինան» և «Բետիսը» որոշեցին հաղթեցին արդեն լրացուցիչ ժամանակում։ Ուժեղ գտնվեցին իսպանական ակումբի ֆուտբոլիստները՝ մրցակցին ընդհանուր 4։3 հաշվով հաղթելով։ Այսպիսով, եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Չելսին» … Read more

🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

Եվրոպա լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» (4:1), իսկ զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դարպասը։ Հանդիպման գոլերի տեսանյութերը՝ այստեղ Հանդիպման գոլերի տեսանյութերը՝ այստեղ Այսպիսով, Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, Բիլբաոյի «Սան … Read more

Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում — Armsport.am

Երևանում մեկնարկած Մ-14 Զարգացման մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի թիմին: Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։ Հյուրերը առաջինը բացեցին խաղի հաշիվը՝ 36-րդ րոպեին աչքի ընկավ Աֆրուզ Երնազարովը։ Սակայն Նարեկ Ավետիսյանի (51′) և Ռոման Այզատտուլովի ինքնագոլի (80+3′) շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ շրջել հանդիպման ելքը: Հայաստանի մեկնարկային կազմը՝ Գևորգյան, Շեկիկյան, Ադամյան, Բաղդասարյան, Ստեփանյան, Ավետիսյան, … Read more

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը — Armsport.am

UFC-ի թեթև քաշային մարտիկ Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Bellator-ի նախկին չեմպիոն Պատրիկի Ֆրեյրեի («Փիթբուլ») դեմ Abu Dhabi Extreme Championship (ADXC) մրցաշարում: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին Մոսկվայում՝ «Դինամո» վոլեյբոլի դահլիճում, այս մասին հայտնել են կազմակերպիչները «Մատչ ԹՎ»-ին: Մենամարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով, որտեղ հիմնական շեշտը դրվում է գետնային պայքարի, ցավեցնող և խեղդող հնարքների վրա՝ … Read more

ՀՊԼ․ Ապրիլի լավագույնները հայտնի են — Armsport.am

«Արարատ-Արմենիան» ապրիլին կրկնակի հաջողություն է գրանցել՝ իր ներկայացուցիչներով նվաճելով Fastex Պրեմիեր լիգայի ամսվա գլխավոր մրցանակները։ Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է Fastex-ի Ամսվա մարզիչ՝ հաղթելով երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկությամբ։ Լավագույն եռյակում նրա հետ ընդգրկվել են Ռուի Մոտան և Վահե Գևորգյանը։ Բացի այդ, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է YoHealth-ի Ամսվա … Read more

Բերեզովսկին նշել է, թե ով էր Ինտեր-Բարսելոնա խաղում լավագույնը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերն իր խաղով «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ ոգեշնչել է թիմին՝ հասնելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: ««Ինտեր» – «Բարսելոնա» խաղում Յան Զոմերն էր լավագույնը: Իր սեյվերով նա թիմին ոգեշնչեց հերոսական պայքարի: Թեև իր անտրոպոմետրիկ տվյալներով նա աչքի ընկնող խաղացող չէ, նա օգտագործեց իր ամենաուժեղ … Read more

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կպայքարի Եվրոբասկետ 2029-ի ուղեգրի համար — Armsport.am

Հայաստանի տղամարդկանց ազգային բասկետբոլի հավաքականը նորովի կվերադառնա եվրոպական մրցասպարեզ՝ մասնակցելով ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես գրանցել է թիմը մրցաշարին, որը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի ամառը: Նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի օգոստոսին, որից հետո հայտնի կդառնան Հայաստանի մրցակիցները ուղեգրի համար պայքարում:

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։Նման … Read more

Մեկը մյուսի հետ կապ չունի․ Թիկնիզյանի գործակալը մանրամասնում է — Armsport.am

«Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի պայմանագրի հնարավոր երկարաձգման և եվրոպական ակումբ տեղափոխվելու տարբերակների մասին։ «Եթե Թիկնիզյանի տրանսֆերը եվրոպական ակումբ իրականանա, «Լոկոմոտիվը» անպայման կհայտարարի այդ մասին։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ։ Կարծում եմ՝ պայմանագրի երկարաձգումը և Եվրոպա տեղափոխվելը որևէ կերպ կապված չեն։ Եթե տեղի … Read more

🎥 Արարատը հաղթեց Վանին․ Դումբիայի ու Կանտեի հրաշալի գոլերը — Armsport.am

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Արարատ»-«Վան» հանդիպումը, որն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Առաջին խաղակեսում տանտերերի ֆուտբոլիստ Դումբիայի գոլին հյուրերը պատասխանեցին Դրամեի գոլով, իսկ հանդիպման վերջնամասում Կանտեն հաղթանակ պարգևեց իր թիմին։ Մրցաշարային աղյուսակը՝