Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում — Armsport.am

Երևանում մեկնարկած Մ-14 Զարգացման մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի թիմին:

Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։ Հյուրերը առաջինը բացեցին խաղի հաշիվը՝ 36-րդ րոպեին աչքի ընկավ Աֆրուզ Երնազարովը։ Սակայն Նարեկ Ավետիսյանի (51′) և Ռոման Այզատտուլովի ինքնագոլի (80+3′) շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ շրջել հանդիպման ելքը:

Հայաստանի մեկնարկային կազմը՝ Գևորգյան, Շեկիկյան, Ադամյան, Բաղդասարյան, Ստեփանյան, Ավետիսյան, Խաչատրյան, Մախսուդյան, Եղյան, Սարգսյան, Քոչարյան

Գլխավոր մարզիչ՝ Նարեկ Դավթյան

Մրցաշարի մյուս խաղում Լիբանանի Մ-15 հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։

Leave a Comment