Սպերցյանը մեկնաբանել է Լոկոմոտիվի հետ ոչ-ոքին — Armsport.am

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 16-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լոկոմոտիվի» հետ։ «Երկաթուղայինների» կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Ռուդենկոն, իսկ «ցլերի» պատասխան գնդակը խփեց Դուգլաս Աուգուստոն։ Այս արդյունքի շնորհիվ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 34 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Նրան հաջորդում են ԲԿՄԱ-ն և «Զենիթը» (33-ական միավոր), իսկ «Լոկոմոտիվը» … Read more

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում Լոկոմոտիվից․ գործակալ — Armsport.am

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ Ավելի վաղ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ Թիկնիզյանը տեղափոխվում է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ – Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության շուրջ բանակցությունների վերջին փուլն … Read more

Նա Ցրվենա Զվեզդան դիտարկում է որպես անցումային կետ․ Ռոման Բերեզովսկին՝ Թիկնիզյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ և «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ին հայտարարել է, որ պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուց հետո կարող է հավակնել ավելի բարձր մակարդակի եվրոպական ակումբ տեղափոխությանը։ Ավելի վաղ «Матч ТВ»-ի հետ զրույցում «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը հաստատել էր, որ Թիկնիզյանը տեղափոխվում է Սերբիայի «Ցրվենա Զվեզդա»։ – Նաիրը … Read more

Ինչու հենց Ցրվենա Զվեզդա․ գործակալը պատասխանել է Sportski žurnal-ի հարցերին — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը հունիսի 21-ին կմիանա Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»՝ անցկացնելու իր առաջին մարզումը նոր թիմում։ Հաշվի առնելով ակումբի՝ նոր խաղացողներին միայն պաշտոնական կայքով ներկայացնելու քաղաքականությունը, հնարավոր է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ներկայացվի մինչև թիմին միանալը։ Այս մասին գրում է Sportski žurnal-ը։ «Ցրվենա Զվեզդայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչը մեծ կարևորություն … Read more

Մոսկվան հաստատում է․ Թիկնիզյանին հաջողություն են մաղթել — Armsport.am

«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին լուրերը։ – Նաիր Թիկնիզյանը հաստատ հեռանու՞մ է թիմից։– Այո։ – Տեղափոխվում է «Ցրվենա Զվեզդա»՞։– Այո։ Մաղթում ենք նրան հաջողություն։ Կարծում եմ՝ Սերբիայում նա հաջողության կհասնի։ Այնտեղ եվրոպական մրցաշարերում խաղալու հնարավորություն կա, ինչը նրա համար ավելի հետաքրքիր կլինի։ – Դուք … Read more

Չեմպիոնների լիգայի նվաճման ճանապարհով․ Советский спорт-ի անդրադարձը Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը տեղափոխվում է Սերբիայի առաջատար ակումբ «Ցրվենա Զվեզդա»։ Ակնկալվում է, որ նա կստորագրի պայմանագիր մինչև 2028 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 2.2 միլիոն եվրո։ Այս առիթով Советский спорт-ը հոդված է հրապարակել հայ ֆուտբոլիստի վերաբերյալ։  2023/24 մրցաշրջանում Թիկնիզյանը փայլուն ելույթներ ունեցավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում (ՌՊԼ) անցկացնելով … Read more

Մենք պարզապես աջակցել ենք նրան, քանի որ նա մեր եղբայրն է․ Լոկոմոտիվի դարպասապահ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Անտոն Միտրյուշկինը իր աջակցությունն է հայտնել թիմակից Նաիր Թիկնիզյանին, ով վերջերս հայտարարել էր ակումբը լքելու իր որոշման մասին՝ խաղաժամանակի պակասի պատճառով։ Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 29-րդ տուրում կայացած «Լոկոմոտիվ» – ԲԿՄԱ (2:2) խաղից հետո արտահայտել էր իր դժգոհությունը ակումբում իր դերից և հայտարարել, որ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից» առաջիկա տրանսֆերային պատուհանի … Read more

Սերբիայում սպասում են Թիկնիզյանին — Armsport.am

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը, որը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին և Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, ակտիվորեն աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում: Ըստ ռուսական «Չեմպիոնատ» պարբերականի, սերբական ակումբը նոր, բարելավված առաջարկ է ներկայացրել Թիկնիզյանի տրանսֆերի … Read more

Թիկնիզյանը շուտով հանդես կգա եվրոպական առաջատար ակումբներից մեկում․ աղբյուր

26-ամյա հայ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը դժգոհ է Մոսկվայի «Լոկոմոտիվում» իր խաղաժամանակից և հայտարարել է, որ մտադիր է լքել ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո: Նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Անցած շաբաթ Թիկնիզյանը հրապարակայնորեն արտահայտել է իր դժգոհությունը թիմում իր կարգավիճակից՝ նշելով, որ ցանկանում է հեռանալ: … Read more

Նաիրը չի այրում կամուրջները Լոկոմոտիվի հետ. Գործակալ — Armsport.am

Հայ գործակալ Նշան Դեպելյանը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր հեռացումը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել խաղաժամանակի պակասից և հայտարարել, որ պատրաստվում է ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում խնդրել ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն։ «Նաիր Թիկնիզյանը էմոցիոնալ տղա է։ Միգուցե մեկ այլ խաղացող ոչինչ չէր ասի, բայց նա բաց է խոսում։ Դա … Read more