ՀՊԼ․ Ապրիլի լավագույնները հայտնի են — Armsport.am

«Արարատ-Արմենիան» ապրիլին կրկնակի հաջողություն է գրանցել՝ իր ներկայացուցիչներով նվաճելով Fastex Պրեմիեր լիգայի ամսվա գլխավոր մրցանակները։

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է Fastex-ի Ամսվա մարզիչ՝ հաղթելով երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկությամբ։ Լավագույն եռյակում նրա հետ ընդգրկվել են Ռուի Մոտան և Վահե Գևորգյանը։

Բացի այդ, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է YoHealth-ի Ամսվա սիրտ՝ դառնալով Fastex Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Թեև երկրպագուների քվեարկությունում առաջատար էին այլ խաղացողներ, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների ձայները վճռորոշ դարձան Շաղոյանի հաղթանակի համար։

Ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը կազմել են Հելդեր Ֆերեյրան, Միսակ Հակոբյանը և Ժիրայր Շաղոյանը։

Leave a Comment