​🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ուգանդային, Թունիսը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Նիգերիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Ուգանդայի ընտրանու նկատմամբ։ ​Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Օնյեդիկան (62-րդ և 67-րդ րոպեներ), ևս մեկ գոլ 28-րդ րոպեին խփեց Պոլ Օնուաչուն։ Ուգանդայի կազմում միակ գնդակը հեղինակեց Ռոջերս Մատոն (78-րդ րոպե)։ ​Զուգահեռ ընթացող խաղում Թունիսի հավաքականը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Մարոկկոն և Մալին ևս փլեյ-օֆֆում են — Armsport.am

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի վերջին՝ երրորդ տուրում տանտեր Մարոկկոյի հավաքականը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Զամբիայի ընտրանու նկատմամբ՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։ Մարոկկացիների կազմում դուբլ գրանցեց Այուբ էլ Կաբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրահիմ Դիասը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ: Զուգահեռաբար ընթացող խաղում Մալին չկարողացավ հաղթել Կոմորյան կղզիների հավաքականին (0-0), … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եգիպտոսն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը փլեյ-օֆֆում են

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի վերջին՝ երրորդ տուրում արդեն փլեյ-օֆֆում իր տեղն ապահոված Եգիպտոսի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Անգոլայի ընտրանու դեմ (0-0)։ Զուգահեռաբար ընթացող խաղում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գոլառատ հանդիպման ընթացքում հաղթանակ տարավ Զիմբաբվեի ընտրանու նկատմամբ (3-2) և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Նշենք, որ յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’Իվուարն ու Կամերունը չպարզեցին հաղթողին

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց իվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։ Հինգ րոպե անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կոտ դ’Իվուարի հավաքականի պաշտպան Գիսլեն Կոնանը։ Մինչ այդ՝ 48-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո կանոնների խախտման պատճառով չեղարկվել էր իվուարցի … Read more

📷 Սարսափելի դրվագ Աֆրիկայի ազգերի գավաթում. դարպասապահը դեմքով ընկել է խոտածածկին

Սուդանի ազգային հավաքականի դարպասապահ Մոնգեդ Էլ-Նիլը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հասարակածային Գվինեայի դեմ հանդիպման ընթացքում կորցրել է գիտակցությունը։ Մարոկկոյում կայացած խաղի 37-րդ րոպեին 29-ամյա դարպասապահը դեմքով ընկել է խոտածածկին։ Բուժօգնություն ստանալուց հետո ֆուտբոլիստը կարողացել է շարունակել հանդիպումը։ Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպի պատճառ են դարձել շոգ եղանակն ու մարզիկի արյան մեջ շաքարի ցածր … Read more

🎥 Մահրեզի գոլը հաղթանակ պարգևեց Ալժիրին. Նոայի կիսապաշտպանը մասնակցեց հանդիպմանը

Ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը, որում մրցեցին Ալժիրի և Բուրկինա Ֆասոյի հավաքականները։ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Մուլա Էլ-Հասան» մարզադաշտում կայացած խաղում ալժիրցիները հաղթանակ տարան նվազագույն՝ 1:0 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում. 23-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Բուրկինա Ֆասոյի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի չեմպիոն … Read more

🎥 ​Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան հաղթեց Թունիսին՝ դուրս գալով փլեյ-օֆֆ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Թունիսի ընտրանուն՝ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ (3-2): ​Նիգերիացիների կազմում գոլով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը, Ադեմոլա Լուկմանը և Ուիլֆրեդ Նդիդին: Թունիսի կազմից պատասխան գոլերը խփեցին Մոնտասար Տալբին և Ալի Աբդին։ ​Այսպիսով, Նիգերիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ-ում։ … Read more

🎥 Դրամա Ռաբաթում. Բրահիմ Դիասի գոլը բավարար չեղավ հաղթանակի համար — Armsport.am

Աֆրիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մարոկկոյի և Մալիի հավաքականները հանդիպեցին Ռաբաթի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտում, որտեղ գրանցվեց 1:1 հաշվով ոչ-ոքի: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ Մարոկկոյի հարձակվող Բրահիմ Դիասը հաջողությամբ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Սակայն 64-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լասին Սինայոկոն վերականգնեց հավասարակշռությունը, և խաղի մնացած ժամանակահատվածում թիմերին այլևս չհաջողվեց նոր գոլեր … Read more

Զիդանի հակիրճ, բայց խոսուն արձագանքը որդու չոր հանդիպմանը — Armsport.am

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է որդու՝ Լուկա Զիդանի ելույթին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։ Ալժիրի և Սուդանի հավաքականների միջև կայացած խմբային փուլի հանդիպումից հետո «Զիզուն» սոցցանցերում կարճ գրառում է կատարել․ «Լուկա, բրավո»։ 27-ամյա դարպասապահը ընդգրկված էր Ալժիրի հավաքականի մեկնարկային կազմում և անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ թիմը վստահ … Read more

​🎥 Մահրեզի դուբլն ու Զիդանի որդու չոր խաղը. Ալժիրը շանս չտվեց Սուդանին — Armsport.am

​Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ է տարել Սուդանի թիմի նկատմամբ Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում։ ​Ռաբատում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով։ Ալժիրցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռիյադ Մահրեզը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Իբրահիմ Մազան։ ​Հատկանշական է, որ Ալժիրի հավաքականի դարպասը պաշտպանում … Read more