​🎥 Մահրեզի դուբլն ու Զիդանի որդու չոր խաղը. Ալժիրը շանս չտվեց Սուդանին — Armsport.am

Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ է տարել Սուդանի թիմի նկատմամբ Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում։

​Ռաբատում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով։ Ալժիրցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռիյադ Մահրեզը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Իբրահիմ Մազան։

​Հատկանշական է, որ Ալժիրի հավաքականի դարպասը պաշտպանում էր Լյուկա Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանի որդին։

​Հանդիպման 39-րդ րոպեին Սուդանի հավաքականը մնացել է փոքրամասնության մեջ. երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է կիսապաշտպան Սալահելդին Ադիլը։
​Երկրորդ տուրում Ալժիրի ընտրանին կմրցի Բուրկինա Ֆասոյի, իսկ Սուդանի հավաքականը՝ Հասարակածային Գվինեայի թիմի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան կիրակի օրը։

Աֆրիկայի ազգերի գավաթ 2025, 1-ին տուր
​Ալժիր — Սուդան՝ 3:0 (1:0)

Գոլերը՝ Մահրեզ (2, 62), Մազա (86)։
Հեռացում՝ Ադիլ (39, Սուդան)։

Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

Leave a Comment