Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց իվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։ Հինգ րոպե անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կոտ դ’Իվուարի հավաքականի պաշտպան Գիսլեն Կոնանը։
Մինչ այդ՝ 48-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո կանոնների խախտման պատճառով չեղարկվել էր իվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի խփած գոլը։
Երկու խաղից հետո Կոտ դ’Իվուարի հավաքականը վաստակել է 4 միավոր և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Կամերունին։
Խմբային փուլի երրորդ տուրում՝ դեկտեմբերի 31-ին, իվուարցիները կմրցեն Գաբոնի, իսկ կամերունցիները՝ Մոզամբիկի հավաքականների հետ։
Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ