Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Թունիսի ընտրանուն՝ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ (3-2):
Նիգերիացիների կազմում գոլով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը, Ադեմոլա Լուկմանը և Ուիլֆրեդ Նդիդին: Թունիսի կազմից պատասխան գոլերը խփեցին Մոնտասար Տալբին և Ալի Աբդին։
Այսպիսով, Նիգերիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ-ում։ Թունիսը 3 միավորով երկրորդն է, իսկ Տանզանիան և Ուգանդան ունեն մեկական միավոր:
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ
C խմբի մրցաշարային աղյուսակը` ստորև․