Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է որդու՝ Լուկա Զիդանի ելույթին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։
Ալժիրի և Սուդանի հավաքականների միջև կայացած խմբային փուլի հանդիպումից հետո «Զիզուն» սոցցանցերում կարճ գրառում է կատարել․ «Լուկա, բրավո»։
27-ամյա դարպասապահը ընդգրկված էր Ալժիրի հավաքականի մեկնարկային կազմում և անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ թիմը վստահ հաղթանակ է տոնել 3:0 հաշվով։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա աշնանը Լուկան որոշում էր կայացրել պաշտպանել Ալժիրի ազգային հավաքականի գույները։