​🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ուգանդային, Թունիսը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Նիգերիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Ուգանդայի ընտրանու նկատմամբ։

​Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Օնյեդիկան (62-րդ և 67-րդ րոպեներ), ևս մեկ գոլ 28-րդ րոպեին խփեց Պոլ Օնուաչուն։ Ուգանդայի կազմում միակ գնդակը հեղինակեց Ռոջերս Մատոն (78-րդ րոպե)։

​Զուգահեռ ընթացող խաղում Թունիսի հավաքականը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Տանզանիայի հետ։

​Այսպիսով, Նիգերիայի հավաքականը վաստակեց 9 միավոր և C խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ Երկրորդ հորիզոնականը 4 միավորով զբաղեցրեց Թունիսը՝ նվաճելով մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։ Տանզանիան (2 միավոր) և Ուգանդան (1 միավոր) զբաղեցրին համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։

Տանզանիա — Թունիս հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ

Leave a Comment