🎥 Եգիպտոսը հաղթեց գործող գավաթակիր Կոտ դ’Իվուարին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին դիմակայությունում Եգիպտոսի հավաքականը պարտության մատնեց մրցաշարի գործող գավաթակիր Կոտ դ’Իվուարի ընտրանուն (3-2)։ Եգիպտոսցիների կազմում գոլերով աչքի ընկան Օմար Մարմուշը, Ռամի Ռաբիան և Մոհամեդ Սալահը։ Կոտ դ’Իվուարի թիմի կազմում մեկ գոլ հեղինակեց Գուելա Դուեն, իսկ ևս մեկ գոլ գրանցվեց Ահմեդ Ֆատոհի անվան դիմաց, որը գրավեց սեփական դարպասը։ … Read more

🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։ Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Մալի — … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’Իվուարն ու Կամերունը չպարզեցին հաղթողին

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց իվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։ Հինգ րոպե անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կոտ դ’Իվուարի հավաքականի պաշտպան Գիսլեն Կոնանը։ Մինչ այդ՝ 48-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո կանոնների խախտման պատճառով չեղարկվել էր իվուարցի … Read more