Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի վերջին՝ երրորդ տուրում արդեն փլեյ-օֆֆում իր տեղն ապահոված Եգիպտոսի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Անգոլայի ընտրանու դեմ (0-0)։
Զուգահեռաբար ընթացող խաղում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գոլառատ հանդիպման ընթացքում հաղթանակ տարավ Զիմբաբվեի ընտրանու նկատմամբ (3-2) և դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Նշենք, որ յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված չորս լավագույն թիմերը անցնում են փլեյ-օֆֆ փուլ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
B խմբի մրցաշարային աղյուսակը` ստորև․