📷 Սարսափելի դրվագ Աֆրիկայի ազգերի գավաթում. դարպասապահը դեմքով ընկել է խոտածածկին

Սուդանի ազգային հավաքականի դարպասապահ Մոնգեդ Էլ-Նիլը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հասարակածային Գվինեայի դեմ հանդիպման ընթացքում կորցրել է գիտակցությունը։

Մարոկկոյում կայացած խաղի 37-րդ րոպեին 29-ամյա դարպասապահը դեմքով ընկել է խոտածածկին։ Բուժօգնություն ստանալուց հետո ֆուտբոլիստը կարողացել է շարունակել հանդիպումը։ Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպի պատճառ են դարձել շոգ եղանակն ու մարզիկի արյան մեջ շաքարի ցածր մակարդակը։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է Սուդանի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ E խմբում Սուդանի հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։

Leave a Comment