Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի վերջին՝ երրորդ տուրում տանտեր Մարոկկոյի հավաքականը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Զամբիայի ընտրանու նկատմամբ՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։
Մարոկկացիների կազմում դուբլ գրանցեց Այուբ էլ Կաբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրահիմ Դիասը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ:
Զուգահեռաբար ընթացող խաղում Մալին չկարողացավ հաղթել Կոմորյան կղզիների հավաքականին (0-0), սակայն վաստակեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
Նշենք, որ յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված չորս լավագույն թիմերն անցնում են փլեյ-օֆֆ փուլ։
A խմբի մրցաշարային աղյուսակը ստորև․