ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։  Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ 18 հանրապետականներ և մեկ անկախ կոնգրեսական միացել են դեմոկրատներին։ Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի … Read more

Սենատը մերժել է Կուբայում ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի քննարկումը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն արգելափակել է բանաձևի քննարկումը, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմին արգելել ռազմական ուժի կիրառումը Կուբայի դեմ` առանց օրենսդիր իշխանության թույլտվության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները փորձել են բանաձևը Սենատում քննարկման ներկայացնել արագացված ընթացակարգով, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Նախաձեռնության օգտին է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 51-ը։ Վերջին … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է նախաձեռնությունների հնարավորությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության համար։ Քննարկվել … Read more

Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ընդամենը 8 տարի առաջ ( «Սերժի վախտ» ) Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում։ Հետո եկավ Նիկոլը, քանդեց բանակցային ժառանգությունը, բերեց պատերազմ, հանձնեց Արցախը, իսկ նրա ղեկավարությանն Ալիեւի հետ իրականացված համատեղ օպերացիայի արդյունքում նստացրեց Բաքվի բերդերում… Ազատությու’ն մեր հայրենակից բոլոր քաղբանտարկյալներին»։