ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին – Live News

Հուլիսի 29-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Ի պատասխան այդ հարվածների՝ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ), ըստ իրենց դիտարկումների, պատրաստվում էր … Read more

Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը. AP

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի դեմ վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ Այս թիվը գերազանցում է Պենտագոնի պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ վիրավորվել է 482 զինծառայող։ Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտնել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների … Read more

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին վերսկսել լայնածավալ hարվածներն Իրանի դեմ

Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ նպատակ ունենալով հետագայում թուլացնել Իրանի հրթիռային ներուժը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են փոխանցել ԱՄՆ-ին Իրանի կողմից ուրանի … Read more

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմի. Washington Post – Live News

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան։ Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգները Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լցավորող ինքնաթիռներ: Ամերիկյան պաշտոնյան հաստատել է այն տեղեկությունը, որ տարածաշրջանում նկատվում է ավիացիոն զորքերի ուժեղացում, հատկապես ամերիկյան զինվորների զոհվելու մասին … Read more

Իրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել

Իրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել՝ որպես Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ իրանական կողմը պահանջել է Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու երաշխիքներ՝ ստորագրված համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Նա հավելել է, որ ներկայումս միջնորդները աշխատում են այդ հարցի լուծման ուղղությամբ։ Աղբյուրը … Read more

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը – Live News

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հերթական անգամ մերժել է մի բանաձև, որը փաստացի ԱՄՆ վարչակազմին պարտադրում էր դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Կոնգրեսի վերին պալատում ընթացակարգային քվեարկության ընթացքում այս փաստաթղթին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 48-ը։ ԱՄՆ իշխող Հանրապետական կուսակցությունից բանաձևին կողմ է քվեարկել չորս օրենսդիր։ Դեմոկրատների շրջանում դեմ է արտահայտվել միայն մեկ սենատոր։ Նմանատիպ փաստաթուղթ … Read more

Իրանը Լիբանանում պատերազմի շարունակումը համարում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում. Իրանի ԱԳ նախարար

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանները տարածվում էին նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա, ուստի դրանց շարունակումը Թեհրանը համարում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարն անվերապահորեն տարածվում է մարտական գործողությունների բոլոր գոտիների վրա, ներառյալ՝ Լիբանանը։ Ռազմաճակատներից որևէ մեկում … Read more

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ … Read more

Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ – Live News

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 179 մարդ։ Նրանց մեծ մասը գտնվում են «թեթև վիճակում»։ Ինչպես հաղորդում է  Al Jazeera-ն, նախարարությունից հայտնել են, որ այդպիսով փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Իսրայելում վիրավորվածների ընդհանուր թիվը հասել է 2745-ի։ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են … Read more

Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին այնպես, որ նրանք այլևս չմտածեն Թեհրանի նկատմամբ կրկնակի ռազմական գործողությունների մասին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք կատեգորիկ կերպով չենք ձգտում հրադադարի: Համոզված ենք, որ ագրեսորին պետք է հարվածել դեմքին, որպեսզի նա դաս քաղի և երբեք այլևս չմտածի Իրանի նկատմամբ … Read more