Կայացավ Fastex Պրեմիեր լիգայի վիճակահանությունը — Armsport.am

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։  Վիճակահանության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որի հիման վրա էլ կձևավորվի առաջնության խաղացանկը: 1․ «Նոա»2․ ԲԿՄԱ3․ «Գանձասար»4․ «Վան»5․ «Ալաշկերտ»6․ «Փյունիկ»7․ «Արարատ-Արմենիա»8․ «Արարատ»9․ «Ուրարտու»10. «Շիրակ» Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Առաջին … Read more

Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում — Armsport.am

Բրազիլացի վինգեր Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը «Գրեմիո Օզասկո Օդաքսն» էր։

Ալաշկերտի նորեկը Սիերա Լեոնեի հավաքականից է — Armsport.am

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Սիերա Լեոնեի հավաքականի դարպասապահ Իբրահիմ Սեսայի հետ։ 20-ամյա դարպասապահը 2021 թվականից հանդես է գալիս տեղի «Բո Ռեյնջերսում»։ Ազգային հավաքականում Իբրահիմ Սեսայը հանդես է գալիս 2023 թվականից։

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Ռեալը գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։ ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն … Read more

Ալաշկերտը պայմանագիր է կնքել 17 ֆուտբոլիստի հետ

Երևանի «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել Չարենցավանի «Վանի» նախկին 17 ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիր է ստորագրվել Արսեն Բեգլարյանի, Անատոլի Այվազովի, Կլայդեր Մասեդոյի, Սերոբ Գրիգորյանի, Արսեն Սադոյանի, Դավիթ Տերտերյանի, Ռոբերտ Հակոբյանի, Յուրի Գարեգինյանի, Կարեն Նալբանդյանի, Կաջալի Դրամեի, Մոմո Տուրեի, Լևոն Վարդանյանի, Մալիկ Օդեյինկայի, Էյմարդ Բատիոնոյի, Յարոսլավ Մատյուխինի, Օլավալե Ֆառայոլայի, Ուսման Աջիբոնայի … Read more

Վահե Գևորգյանը նշանակվել է Ալաշկերտի գլխավոր մարզիչ — Armsport.am

«Ալաշկերտը» գլխավոր մարզիչ է նշանակել Վահե Գևորգյանին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։  37-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Նորավանքում» և «Վանում», ինչպես նաև գլխավորել է «Ալաշկերտը» 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում Գևորգյանի ղեկավարած «Նորավանքը» դարձել է Հայաստանի Գավաթակիր։

Պաշտոնական․ Ալաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի — Armsport.am

«Ալաշկերտը» հայտարարել է 24 ֆուտբոլիստների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը կլքեն հետևյալ ֆուտբոլիստները․ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կփոխանցվեն «Ալաշկերտի» կազմ՝ համալրելով թիմը նոր մրցաշրջանի նախաշեմին։

Ալաշկերտը կհամագործակցի Jogël սպորտային բրենդի հետ — Armsport.am

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է Jogël սպորտային բրենդի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Jogël-ն հիմնադրվել է 2015 թվականին և համագործակցում է մի շարք հայտնի ռուսական ակումբների հետ։ Բրենդը հանդիսանում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտոնական գործընկերը։ Միևնույն ժամանակ, թիմը սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացվի Վանաձորում՝ հունիսի 24-ից հուլիսի 4-ը։

Ալաշկերտում նոր նշանակումներ են կատարվել — Armsport.am

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել կարևոր կառույցային փոփոխություններ։ Ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Բալիբերդինը, իսկ փոխնախագահի պարտականությունները ստանձնել է Տիգրան Մկրտչյանը։ Ալեքսեյ Բալիբերդինն ունի ավելի քան 10 տարվա փորձ ֆուտբոլում։ Նա համագործակցել է տարբեր ակումբների և ակադեմիաների հետ՝ ներգրավված լինելով մի շարք ֆուտբոլային նախագծերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայի մի շարք երկրներում։ … Read more

Պաշտոնական․ Ալաշկերտը նոր համասեփականատեր ունի — Armsport.am

Ռուսական «Վիստա» ակումբի նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։ Նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների … Read more