🎥 Ֆլամենգոն հաղթեց Պալմեյրասին և նվաճեց Լիբերտադորեսի գավաթը — Armsport.am

«Ֆլամենգոն» դարձավ Լիբերտադորեսի գավաթի 2025 թվականի հաղթող՝ եզրափակիչ խաղում առավելության հասնելով «Պալմեյրասի» նկատմամբ։ Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած բրազիլական դերբին ավարտվեց 1։0 հաշվով։ Հանդիպման ելքը վճռեց Դանիլոյի խփած միակ գոլը։ Սա «Ֆլամենգոյի» պատմության մեջ 4-րդ տիտղոսն է այս մրցաշարում։ Այժմ ակումբը համարվում է Լիբերտադորեսի գավաթի ամենատիտղոսակիր բրազիլական թիմը: «Պալմեյրասն» իր ակտիվում ունի 3 հաղթանակ: … Read more

Երկար սպասված․ բրազիլական ֆուտբոլի երիտասարդ տաղանդը միացավ Չելսիին — Armsport.am

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլացի երիտասարդ հարձակվող Էստևաոյի տեղափոխության մասին, որը մեկ տարի առաջ պայմանագիր էր կնքել «ազնվականների» հետ։ Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի՝ «Պալմեյրասից» ձեռքբերման մասին հայտարարել էր 2024 թվականի հունիսի 22-ին։ Սակայն որոշվել էր, որ Էստևաոն կմիանա թիմին չափահաս դառնալուց հետո։ «Պալմեյրասի» հիմնական թիմի կազմում Էստևաոն անցկացրել է 83 խաղ, խփել 27 … Read more

Որ ակումբը որքան վաստակեց․ հրապարակվել են Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների եկամուտները

Հրապարակվել են ԱՄՆ-ում կայացած ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության մասնակից ակումբների եկամուտները։ Football Rankings-ի տվյալներով՝ մրցաշարի հաղթող Լոնդոնի «Չելսին» վաստակել է ամենաշատը՝ 114.6 միլիոն եվրո։ Եզրափակչի մասնակից ՊՍԺ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 106.9 միլիոն եվրոյով։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալը», որը ստացել է 82.5 միլիոն եվրո։ Լավագույն հնգյակում են նաև «Ֆլումինենսեն» (60.8 միլիոն եվրո) և … Read more

Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում — Armsport.am

Բրազիլացի վինգեր Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը «Գրեմիո Օզասկո Օդաքսն» էր։

🎥 Ակումբային ԱԱ․ Չելսին հաղթեց Պալմեյրասին և դուրս եկավ կիսաեզրափակիչ — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2։1 հաշվով առավելության հասավ բրազիլական «Պալմեյրասի» նկատմամբ՝ ապահովելով իր տեղը մրցաշարի կիսաեզրափակիչում։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Քոուլ Պալմերը։ Բրազիլական ակումբից 53-րդ րոպեին պատասխանեց Էստեվաոն, որը մրցաշարի ավարտից հետո իր կարիերան շարունակելու է հենց «Չելսիում»։ Խաղի վերջնամասում՝ 83-րդ րոպեին, Մալո Գյուստոյի փոխանցումը որսալու պահին Վեվերտոնը անզգուշորեն գրավեց … Read more

Չելսիի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչը Ժոտայի մահվան պատճառով

«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն կարող է բաց թողնել բրազիլական «Պալմեյրասի» դեմ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչը՝ իր հայրենակից Դիոգու Ժոտայի մահվան պատճառով։ Այս մասին հայտարարել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։ Երեկ՝ հուլիսի 3-ին, հայտարարվեց, որ «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի … Read more

Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը — Armsport.am

Հեղինակավոր Goal պորտալը քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց … Read more

Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ 1/8 եզրափակչի վերջին խաղերում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»՝ շնորհիվ Գոնսալո Գարսիայի խփած միակ գոլի, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Մոնտերեյի» նկատմամբ՝ Սերու Գիրասիի դուբլի շնորհիվ։ Այսպիսով, «արքայական ակումբը» քառորդ եզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Ստորև ներկայացնում ենք քառորդ եզրափակչի … Read more

Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակիչի երեք զույգերը հայտնի են — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ փուլի ութ մասնակիցներից վեցն արդեն հայտնի են։ Երեկ և այսօր՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, մրցաշարում գրանցվեց միանգամից երկու անակնկալ. Միլանի «Ինտերը» 0:2 հաշվով պարտվեց բրազիլական «Ֆլումինենսեին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 3:4 հաշվով պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից»՝ լրացուցիչ ժամանակում։ Այսպիսով, քառորդ եզրափակչի չորս զույգերից երեքն արդեն հայտնի են․ «Ֆլումինենսե» … Read more

Ակումբային ԱԱ. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է — Armsport.am

1/8 եզրափակիչում «Պալմեյրասը» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով առավելության հասավ «Բոտաֆոգոյի» նկատմամբ: Հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան: Միակ գոլը լրացուցիչ ժամանակի 100-րդ րոպեին խփեց Պաուլինյոն: Քառորդ եզրափակչում «Պալմեյրասը» կմրցի «Բենֆիկա» – «Չելսի» զույգի հաղթողի հետ: Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ