Կայացավ Fastex Պրեմիեր լիգայի վիճակահանությունը — Armsport.am

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 

Վիճակահանության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որի հիման վրա էլ կձևավորվի առաջնության խաղացանկը:

1․ «Նոա»
2․ ԲԿՄԱ
3․ «Գանձասար»
4․ «Վան»
5․ «Ալաշկերտ»
6․ «Փյունիկ»
7․ «Արարատ-Արմենիա»
8․ «Արարատ»
9․ «Ուրարտու»
10. «Շիրակ»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին:

Առաջին տուրի խաղացանկը՝ ստորև.

«Նոա» — «Շիրակ»
ԲԿՄԱ — «Ուրարտու»
«Գանձասար» — «Արարատ»
«Վան» — «Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ» — «Փյունիկ»

Ամբողջական խաղացանկը կհրապարակվի առաջիկա օրերի ընթացքում:

Leave a Comment