Ալաշկերտը կհամագործակցի Jogël սպորտային բրենդի հետ — Armsport.am

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է Jogël սպորտային բրենդի հետ համագործակցության մեկնարկի մասին։

Jogël-ն հիմնադրվել է 2015 թվականին և համագործակցում է մի շարք հայտնի ռուսական ակումբների հետ։ Բրենդը հանդիսանում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտոնական գործընկերը։

Միևնույն ժամանակ, թիմը սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացվի Վանաձորում՝ հունիսի 24-ից հուլիսի 4-ը։

Leave a Comment