📷 Էդ Շիրանը հայտավորվել է Իպսվիչ Թաունի կազմում — Armsport.am

Հայտնի երաժիշտ Էդ Շիրանը, ով մանկուց «Իպսվիչ Թաունի» երկրպագու է և ակումբի բաժնետեր, հայտավորվել է թիմի պաշտոնական կազմում՝ 17 համարի ներքո։ Այս մասին ակումբը հայտնել է իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում՝ ի նշան հարգանքի երգչի հանդեպ։ Նման ժեստը վաղուց ավանդույթ է դարձել «Իպսվիչի» համար։ Սա առաջին դեպքը չէ, որ Շիրանը ընդգրկվում է թիմի կազմում։ Ամեն … Read more

📷 Յամալը նոր սիրավեպ ունի, և կրկին իրենից մեծ աղջկա հետ. ինչ է հայտնի — Armsport.am

«Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալը, կարծես, նոր սիրավեպ է սկսել 24-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ։ Նրանց միասին նկատել են Յամալի ծննդյան աղմկահարույց երեկույթին, որին ներկա է եղել նաև Նիկին։ Մի քանի շաբաթ առաջ Յամալը հարաբերություններ ուներ 29-ամյա OnlyFans-ի աստղ Ֆատի Վասկեսի հետ, սակայն այժմ նա, կարծես, նոր սիրավեպ է սկսել Արգենտինայի հայտնի երաժշտական աստղերից … Read more

📷 Լաշա Տալախաձեն Հայաստանում է․ վրացին կնոջ հետ ներկա է գտնվել Ջենիֆեր Լոպեսի համերգին

Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի նախկին ծանրորդ Լաշա Տալախաձեն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Վրացի լեգենդար մարզիկը այցելել է Գյումրի, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի կողմից։ «Շնորհակալություն հայ ընկերներիս հիանալի հյուրնկալության համար», – սոցցանցի իր էջում գրել է Լաշան։ Նշենք նաև, որ Տալախաձեն կնոջ … Read more

🎥 Պեդրո դե լա Վեգայի հիասքանչ գոլը՝ Պուշկաշի մրցանակի արժանի հավակնորդ — Armsport.am

«Սիեթլ Սաունդերսի» 24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստ Պեդրո դե լա Վեգան աչքի է ընկել Լիգայի գավաթի «Կրուս Ասուլի» դեմ խաղում, որն ավարտվել է ամերիկյան թիմի վստահ հաղթանակով՝ 7:0: Հանդիպման վերջում դե լա Վեգան հեռվից մեկ հպումով հարվածով գնդակն ուղարկել է դարպասը: Այս գոլը սոցիալական ցանցերում անվանել են MLS-ի պատմության լավագույն գոլերից մեկը և առաջադրել Պուշկաշի մրցանակի: Վերջին … Read more

Նյու Յորքում NFL-ի նախկին խաղացողը կրակ է բացել մարդկանց վրա. կա չորս զոհ — Armsport.am

Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Կրակահերթը բացել է Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Շեյն Թամուրան, որը, նախնական տվյալներով, տառապել է քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայով (CTE)։ Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Մանհեթենում՝ Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) գրասենյակի տարածքում։ Թամուրան կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, սպանել չորս հոգու, … Read more

🎥 Ինչպես է Մելիքյանը Փյունիկի ֆուտբոլիստների հետ նշում Վարդավառը — Armsport.am

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ակումբի ֆուտբոլիստները հետաքրքիր ձևով նշում են Վարդավառը։ «Երբ բոլորը պատրաստվում էին Garni Crystalline-ի նկարահանմանը, բայց Հայաստանում Վարդավառ է, ու Մելիքյանն էլ հստակ գիտի՝ ինչ է պետք անել»,- գրված է տեսանյութին կից։ Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում … Read more

🎥 Ակումբի գույներին համահունչ․ Ինչ մեքենայով է Մխիթարյանը ժամանել Ինտերի մարզմանը

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ արձակուրդից վերադարձած խաղացողներից, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ինտերի» մարզաբազա է ժամանել կապույտ Mercedes-ով՝ համահունչ ակումբի ավանդական գույներին՝ իր հետ մարզմանը բերելով նաև թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին։ Raduno Inter, l’arrivo di Mkhitaryan e Sommer. Il primo in assoluto ad arrivare … Read more

🎥 Ինչպես է Արոնյանը նշում պատմական հաղթանակը կնոջ և դստեր հետ — Armsport.am

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում տարած պատմական հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել Instagram-յան իր էջում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է 42-ամյա շախմատիստը տոնում հաղթանակը իր կնոջ և դստեր հետ՝ ջերմ ընտանեկան միջավայրում։ Հիշեցնենք, որ Արոնյանը եզրափակչում հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին՝ 1.5։0.5 հաշվով՝ նվաճելով Ֆրիսթայլ շախմատի իր … Read more

🎥 Ինչպես ավանդույթն է պահանջում. Մյոնխենգլադբախում յուրահատուկ կերպով են շնորհավորել Ռանոսին ծննդյան առթիվ

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երեկ՝ հուլիսի 20-ին դարձավ 22 տարեկան։ Գերմանական ակումբը տեսանյութ է հրապարակել իր սոցցանցի էջերում, որտեղ, ֆուտբոլում ավանդույթ դարձած ձևաչափով, ամբողջ թիմը շնորհավորում է հայ հարձակվողին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Ծնունդդ շնորհավոր, Հրանտ-Լեոն Ռանոս։ Թիմի կողմից հատուկ ողջույններ քեզ»,- նշված է տեսանյութին կից։ Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի երկրորդ … Read more

Սնուփ Դոգը և Մոդրիչը դարձել են բրիտանական հայտնի ակումբի համասեփականատեր

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ներդրում է կատարել «Սուոնսիում» և դարձել է ուելսական ակումբի համասեփականատեր։ Ակումբի բյուջեում կատարողի ներդրման ճշգրիտ չափը հայտնի չէ, սակայն, ի թիվս այլ բաների, նա վճարել է թիմի տնային համազգեստի արտադրության համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ապրիլին հայտնի դարձավ, որ Լուկա Մոդրիչը, որը հրաժեշտ տվեց Մադրիդի «Ռեալին» և տեղափոխվեց «Միլան», դարձավ … Read more