Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ արձակուրդից վերադարձած խաղացողներից, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը «Ինտերի» մարզաբազա է ժամանել կապույտ Mercedes-ով՝ համահունչ ակումբի ավանդական գույներին՝ իր հետ մարզմանը բերելով նաև թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին։
Raduno Inter, l’arrivo di Mkhitaryan e Sommer. Il primo in assoluto ad arrivare Petar Sucic, già dentro la Pinetina dalle 7:30@fcin1908it pic.twitter.com/JwyGdyuQl0
— Daniele Mari (@marifcinter) July 26, 2025
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ «ներաձուրիները» կանցկացնեն երեք ընկերական հանդիպում՝ մրցելով «Մոնակոյի», «Մոնցայի» և «Օլիմպիակոսի» հետ։