«Սիեթլ Սաունդերսի» 24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստ Պեդրո դե լա Վեգան աչքի է ընկել Լիգայի գավաթի «Կրուս Ասուլի» դեմ խաղում, որն ավարտվել է ամերիկյան թիմի վստահ հաղթանակով՝ 7:0:
Հանդիպման վերջում դե լա Վեգան հեռվից մեկ հպումով հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:
Այս գոլը սոցիալական ցանցերում անվանել են MLS-ի պատմության լավագույն գոլերից մեկը և առաջադրել Պուշկաշի մրցանակի:
Վերջին երեք խաղերում դե լա Վեգան խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: