Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երեկ՝ հուլիսի 20-ին դարձավ 22 տարեկան։
Գերմանական ակումբը տեսանյութ է հրապարակել իր սոցցանցի էջերում, որտեղ, ֆուտբոլում ավանդույթ դարձած ձևաչափով, ամբողջ թիմը շնորհավորում է հայ հարձակվողին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր, Հրանտ-Լեոն Ռանոս։ Թիմի կողմից հատուկ ողջույններ քեզ»,- նշված է տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով «Կայզերսլաութերնում» անցկացնելուց հետո Ռանոսը վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա» և ներկայումս պատրաստվում է 2025/26 մրցաշրջանին։