Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում տարած պատմական հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել Instagram-յան իր էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 42-ամյա շախմատիստը տոնում հաղթանակը իր կնոջ և դստեր հետ՝ ջերմ ընտանեկան միջավայրում։
Հիշեցնենք, որ Արոնյանը եզրափակչում հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին՝ 1.5։0.5 հաշվով՝ նվաճելով Ֆրիսթայլ շախմատի իր առաջին խոշոր տիտղոսը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 750 հազար դոլար, որից 200 հազարը շնորհվել է հաղթող Արոնյանին։