Մեքսիկացի հայտնի դարպասապահ Գիլյերմո Օչոան տպավորիչ կարիերա է ունեցել, սակայն դեռևս չի նախատեսում ավարտել այն։ Վերջերս նա մոտ էր նոր ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Geglobo-ի փոխանցմամբ՝ Օչոան ժամանել է իսպանական «Բուրգոս» ակումբ՝ պայմանագիր ստորագրելու նպատակով։ Սակայն հենց այդ պահին, երբ ամեն ինչ պատրաստ էր, մեքսիկացին խնդրել է վերանայել պայմանագրի մի կետ և դուրս եկել սուրճ խմելու։ Դրանից հետո նա այլևս չի վերադարձել և դադարեցրել է պատասխանել թե՛ զանգերին, թե՛ հաղորդագրություններին։
Օչոայի վերջին ակումբը պորտուգալական ԱՖՍ-ն էր, որտեղ նա հիմնական կազմում անցկացրել է 23 հանդիպում։