Կոլումբիացի ֆուտբոլիստ Խավիեր Բոլիվարը ապտակել է կին-մրցավար Վանեսա Սեբալյոսին «Ռեալ Ալյանսա Կատակերա» և «Դեպորտիվո Կիկե» թիմերի միջև հանդիպման ժամանակ, հայտնում է Vanguard-ը։
Միջադեպը տեղի է ունեցել խաղի 66-րդ րոպեին, երբ Սեբալյոսը Բոլիվարին ցույց է տվել կարմիր քարտ։ Այդ պահին ֆուտբոլիստը մոտեցել է մրցավարին և աջ ձեռքով դիպչել նրա դեմքին։ Զայրացած Սեբալյոսը փորձել է ոտքով հարվածել Բոլիվարին, սակայն նրան կանգնեցրել են։ Մյուս խաղացողները միջամտել են՝ կանխելով կրքերի բորբոքումը և հեռացնելով Բոլիվարին խաղադաշտից։
Միջադեպի տեսագրությունը արագորեն տարածվել է համացանցում՝ առաջացնելով Բոլիվարի գործողությունների խիստ քննադատություն և կոչեր՝ նրա նկատմամբ կիրառելու կարգապահական խիստ միջոցներ։
Ի պատասխան սոցիալական ցանցերում բարձրացած բացասական արձագանքների՝ Բոլիվարը հրապարակել է ներողություն՝ իր վարքագիծը որակելով «անպատշաճ և անհարգալից»։ Նա հերքել է, որ դիտավորությամբ է հարվածել կին-մրցավարին՝ պնդելով, թե փորձել է նրա բերանից վերցնել սուլիչը։
— Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ մրցավարի նկատմամբ ֆիզիկական ագրեսիա չեմ դրսևորել։ Այդուհանդերձ, ընդունում եմ, որ իմ ժեստը վիրավորական էր։ Իմ խորին ներողությունն եմ հայտնում մրցավարին, նրա ընտանիքին, կանանց և բոլոր նրանց, ում վիրավորել է այս միջադեպը։ Ես վճռականորեն դեմ եմ բռնության ցանկացած ձևի, հատկապես՝ կանանց նկատմամբ։ Կանայք արժանի են հարգանքի, հոգատարության և գնահատանքի։ Պարտավորվում եմ աշխատել իմ անձնական և մարզական զարգացման վրա, որպեսզի այլևս երբեք չկրկնեմ գործողություններ, որոնք նվաստացնում են որևէ մեկի արժանապատվությունը, — գրել է Բոլիվարը։
SE SALIÓ DE LA ROPA
La árbitra colombiana Vanessa Ceballos dirigía un partido masculino de la 1C y se acercó al banco técnico a expulsar a Bolívar, el futbolista se paró, la encaró y le pegó una cachetada, “tuvieron que sujetar a la jueza porque quiso devolver la agresión”. Vean pic.twitter.com/B3ZCPlOnIa— Jose Borda (@Borda_analista) September 2, 2025