Բենզեման կազմել է իր երազանքի թիմը․ երեք ֆուտբոլիստ Բարսելոնայից են — Armsport.am

«Ալ-Իթիհադի» 37-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կազմել է իր երազանքի թիմը։ Խաղացողը ընտրել է 4-3-3 խաղային դասավորությունը, հայտնում է AS-ը։ Բենզեման դարպասապահի դիրքում ընտրել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին։ Պաշտպանության գծում նա ընդգրկել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին, ինչպես նաև «Ռեալի» նախկին խաղացողներ Սերխիո Ռամոսին, Պեպեին և Մարսելոյին։ Կիսապաշտպանական գծում նա ընտրել է … Read more

📷 Հին ընկեր, իմ անգին ընկեր․ Ինտերը Մխիթարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է լուսանկար՝ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Միլանյան գրանդը տարածել է լուսանակր, որտեղ Մխիթարյանն ու Մատեո Դարմիանը «Մոնակոյի» դեմ կայացած ընկերական հանդիպումից հետո ջերմորեն զրուցում են իրենց նախկին թիմակից Պոլ Պոգբայի հետ։ Վերջինս վերջերս է վերադարձել ֆուտբոլ՝ երկարաժամկետ որակազրկումից հետո։ Լուսանկարին կից գրված … Read more

Դա խելահեղ է, ՄՅՈւ-ն կորցնում է կարևոր ֆուտբոլիստի․ Պոլ Պոգբա — Armsport.am

«Մոնակոյի» ֆուտբոլիստ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Պոլ Պոգբան մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։ Կիրակի հայտնի դարձավ, որ Ռեշֆորդը ժամանել է Իսպանիա՝ տրանսֆերը վերջնականացնելու համար։ Marca-ի տվյալներով՝ 27-ամյա անգլիացու գնման արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։ «Դա խելահեղ է, բայց ես ուրախ եմ նրա համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնում է հիանալի խաղացողի։ Այդ առումով նրանք … Read more

Պոգբան բացատրել է, թե ինչու է ընտրել Մոնակոն — Armsport.am

«Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բացատրել է, թե ինչու է ընդունել մոնեգասկյան ակումբի առաջարկը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն գրավել է ակումբի նախագիծը: «Ինձ շատ դուր եկավ ակումբի նախագիծը, պայմանները և քաղաքը: Բացի այդ, ես երբեք նախկինում չեմ խաղացել Ֆրանսիայի Լիգա 1-ում: «Մոնակոյում» շատ բաներ էին գրավիչ՝ ընտանիքիս մոտ լինելը, ակումբի պատմությունը: Դա այն ընտրությունն էր, որն … Read more

Պաշտոնական. Պոգբան վերադարձավ — Armsport.am

«Մոնակոն» հայտարարել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին։ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պոգբան խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի սեպտեմբերից։ Կարճ ժամանակ անց կիսապաշտպանը որակազրկվեց հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նոյեմբերին Թուրինի «Յուվենտուսը», որը ֆրանսիացու վերջին ակումբն էր, որոշեց խզել նրա հետ պայմանագիրը։ Որակազրկման ժամկետը լրացել էր 2025 … Read more

Here we go. Մբապեն հայտնել է Պոգբայի նոր ակումբը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Instagram-ի Stories բաժնում հրապարակում է կատարել Պոլ Պոգբայի նոր ակումբի վերաբերյալ։  «Պոգբեք։ «Մոնակո», առաջ», — գրել է հարձակվողը հրապարակմանը կից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Մոնակոյի» հետ կլինի երկու տարով: Պոգբան երկարատև որակազրկվել էր արգելված նյութեր ընդունելու համար։ 32-ամյա ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրացել է 2025 թվականի մարտին: … Read more

Պոգբան վերադառնում է ֆուտբոլ. հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը — Armsport.am

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերադառնում է ֆուտբոլ։ Նա երկար ժամանակ որակազրկված էր հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով, և որակազրկման ժամկետը ավարտվել է 2025 թվականի մարտին։ 32-ամյա ֆուտբոլիստը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն։ Ըստ Le Parisien-ի՝ Պոգբան շուտով պայմանագիր կկնքի «Մոնակոյի» հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել երկամյա պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ Պոլը լուրջ զիջումների … Read more

Պոգբան առաջարկ է ստացել ֆրանսիական ակումբից — Armsport.am

«Մոնակոն» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝  ակումբը 32-ամյա ֆրանսիացուն առաջարկել է երկամյա պայմանագիր։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 29-ին Պոգբան որակազրկվել էր 4 տարով դոպինգի կանոնները խախտելու համար՝ իր օրգանիզմում բարձր տեստոստերոնի մակարդակ հայտնաբերելու պատճառով։ Սակայն 2024 թվականի հոկտեմբերին որակազրկման ժամկետը կրճատվել … Read more

Պոգբան շուտով կարող է նոր ակումբ ունենալ — Armsport.am

Կիսապաշտպան Պոլ Պոգբան նախատեսում է վերսկսել կարիերան։ Մարտին լրացել է փորձառու ֆրանսիացի ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը։ Foot Mercato-ի տվյալներով՝ 32-ամյա Պոգբայի ծառայություններն առաջարկվել է «Մոնակոյին»։ Միևնույն ժամանակ, ակումբի դիրքորոշումը Պոլի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ դեռևս անհայտ է։ Հիշեցնենք, որ «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։