Երբ հաջողությունը թակում է դուռդ․ Նեյմարին մեկ միլիարդ դոլար են կտակել — Armsport.am

Բրազիլացի գործարարներից մեկը իր կտակում նշել է «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարի անունը։ Ինչպես հայտնում է Terra-ն, 31-ամյա տղամարդը Նեյմարին հաստատել է որպես իր ժառանգորդ։ Նա Նեյմարին կտակել է ակտիվներ, որոնք գնահատվում են գրեթե մեկ միլիարդ դոլար։

Նեյմարի կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներին որևէ պաշտոնական փաստաթուղթ հնարավոր ժառանգության վերաբերյալ չի ներկայացվել։

33-ամյա հարձակվողը այս տարվա հունվարին վերադարձել է «Սանտոս»։ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև դեկտեմբերի վերջ։ Աստղային հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Leave a Comment