«Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ առանց ասելու ենք արել»․ Արսեն Թորոսյանը քար նետեց «Մեր ձեւով» շարժման կողմը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հատկապես մարզային հանդիպումների ժամանակ, շատ է լսում թափուր աշխատատեղերի մասին։ Մյուս կողմից՝ իրենց իշխանությունը, իր գնահատմամբ,  տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր է ստեղծել, բայց կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում։ Այս ռեբուսը նա այսօր առաջարկեց լուծել իր կուսակից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանին։ ՔՊ-ական … Read more

Մինչեւ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենալու

Լիբանանյան օրենքի եւ դատական պայքարների մեջ վճռական հաղթանակի հիմքն ու բանալին այս տեսություն-սկզբունքն է՝ «Օրենքը չի պաշտպանում հիմարներին»։ Այսինքն, եթե դու քո սեփական հոժար կամքով հրաժարվում ես քո իրավունքից, ապա օրենքն ինչո՞ւ պետք է պարտավոր լինի քեզ պաշտպանել, եւ ինչո՞ւ պետք է մեղադրես արդարադատությանը, եթե դու լիակատար ըմբռնումով, ինքնուրույն ընդունել ես մի պարտավորություն. հանցավորը միայն ու … Read more

«Մարդկանցից կրկնակի ապահովագրական վճարներ են գանձվում․ լուծումը չկա»․ Թադևոս Ավետիսյան

«Մի կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել՝ առողջապահական պարտադիր ապահովագրական վճարների կրկնակի գանձման մասին։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատում են նաև համատեղությամբ` երկու տարբեր բազաներ ունեն այդպիսի վճարներն անելու համար, նրանցից կրկնակի գանձում է տեղի ունենում։ Լուծումը խոսքերով կա, գործնականում չկա»,-ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հարձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ … Read more

Իրանի շուրջ սեղմվող օղակը. ով ինչ դեր է խաղում

Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի վերացնում Իրանի կասկածները, կամ՝ փոքր պետությունների մանեւրելու դաշտը նեղանում է ԱՄՆ-Իրան դիմակայության նոր փուլը Անցյալ ամսվա վերջից կրկին սրվեցին ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ վերածվելով ոչ միայն երկկողմ հակասության, այլ նաեւ լայն տարածաշրջանային անվտանգության խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր, ավելի կոշտ զգուշացումները, ամերիկյան ռազմածովային խոշոր ուժերի շարժը դեպի Պարսից ծոց եւ միաժամանակ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին … Read more

Տաղանդավոր  դաշնակահարի մենահամերգն ու ալբոմի շնորհանդեսն իբրև երախտապարտություն՝ մեծանուն հայի հոբելյանին

Ծնունդով Ալեքսանդրապոլից (Գյումրի) հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գուրջիևը (1866-1949թթ.) ավելի հայտնի է աշխարհին, քան մեզ: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է ծննդավայրում: Հենց այդ տարիներին, ականատեսը լինելով բազմամշակույթ ազգագրական և միջէթնիկ երաժշտական ու պարային ավանդույթներին, Գուրջիևը ձեռք է բերել նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդի քրմերի, սուֆի վարպետների և դերվիշների … Read more

Քաղցկեղի, այն կանխարգելող վաղ հետազոտությունների ու այն գրքի մասին, որը հիշեցնում է՝ թանկ է ապրված և ամեն մի օրը

«Եթե չլիներ ցավը, մենք չէինք իմանա, թե ինչ է իսկական ուրախությունը․․․» Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպն իմ կարդացած ամենածանր գրքերից մեկն է․ այն պատմություն է քաղցկեղով հիվանդ դեռահասների մասին, որոնք փորձում են ապրել իրենց տրված հաշված օրերն ու վերջապես իմանալ՝ ինչպիսի՞ն է լինելու իրենց սիրելի գրքի՝ իրենց կյանքի գրքի ավարտը․․․ Կյանքի ու մահվան միջակայքում … Read more

Պատկերացնո՞ւմ եք՝ եհովայի վկան հայտնվի զորամասերից մեկում ու հայտարարի՝ զենք վերցնելը մեղք է․ Տեր Զարեհ

«Մեր եկեղեցին ու պետությունը փոխհարաբերություններ ունեն օրենքով սահմանված կարգով: Քանի դեռ օրենքը փոխված չէ կամ ուժը չի կորցրել, այս ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ապօրինություն է: Սահմանադրության ու այն բոլոր իրավական նորմերի խախտում է, ըստ որոնց եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները կառուցվել են»,- Aravot.am-ին ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր … Read more

«Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մենք մեր հարցերը սկսել ենք, բայց կարողացել ենք մեկ կամ երկու հարց առաջ գնալ». Դավիթ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա նախնական դատական նիստում պաշտպանական կողմը պետք է շարունակեր հարցեր ներկայացնել դատախազության ֆինանսական գծով ներկայացուցչին։ Սակայն քանի որ հայցվորի ներկայացուցիչը փոխվել է և հունվարի վերջին նոր ներկայացուցիչ է … Read more

«Վարչապետի հետ փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր առաջ մեզ հետ հանդիպմանը Արցախի թեմի առաջնորդն ասում էր՝ Արցախի հարցը փակված չէ»․ Ջոն Այբներ

«Այո, մեր հանդիպումից մի քանի օր անց էր, որ վարչապետի հետ փաստաթուղթ ստորագրեցին։  Նա որևէ կերպ դեմ չարտահայտվեց Կաթողիկոսին։ Ասաց, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։ Դա Արցախի արքեպիսկոպոսի ասածն էր փաստաթուղթը ստորագրելուց մի քանի օր առաջ»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, (CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց … Read more

«ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով ասվում է՝ ԼՂ հարցը փակված է․ մենք այդպես չենք կարծում»․ շվեյցարացի խորհրդարանական

«ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով լսելի է, որ ԼՂ հարցը փակված է։ Մենք այլ կերպ ենք նայում հարցին։ Մեր կարծիքով՝ քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները և չեն կարողանում վերադառնալ, գործը փակված չէ և չպետք է փակված լինի»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի … Read more