«Ապացույցների հետազոտման փուլում, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»․ Գագիկ Բեգլարյանի փաստաբան

ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։ Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողն ըստ էության … Read more

«Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մենք մեր հարցերը սկսել ենք, բայց կարողացել ենք մեկ կամ երկու հարց առաջ գնալ». Դավիթ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա նախնական դատական նիստում պաշտպանական կողմը պետք է շարունակեր հարցեր ներկայացնել դատախազության ֆինանսական գծով ներկայացուցչին։ Սակայն քանի որ հայցվորի ներկայացուցիչը փոխվել է և հունվարի վերջին նոր ներկայացուցիչ է … Read more

Արթուր Բաղդասարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մեկ ամիս հետո

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ, նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործում նոր պաշտպան էր ներգրավվել։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանն այսօրվա նիստում առարկեց հայցադիմումի դեմ։ Սակայն, քանի որ հայցադիմումը հայցվորի … Read more

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով դատավարությունում մեկնարկեց եզրափակիչ ելույթների փուլը

Հակակոռուպցիոն դատարանում Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը։ Արամ Գրիգորյան Դեռ նախորդ նիստերում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ դատավարական խախտումներ են տեղի ունեցել եւ այդ խախտումների հիմքով պետք է սույն դատական գործը կարճվեր։ Սակայն դատարանը այսօր գտավ, որ խախտումներ տեղի չեն ունեցել … Read more

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը չկայացավ

Հունվար 19,2026 10:04 Հակակոռուպցիոն դատարանում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա հետ փոխկապակցված Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ այսօր նշանակված դատական նիստը չկայացավ։ Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ նիստը չի կայացել դատավորի հետ կապված անձնական խնդիրների պատճառով։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով դատական ակտը կհրապարակվի փետրվարի 6-ին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի (խոսքը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի մասին է), երրորդ անձ՝ Երեւան Համայնքի՝ Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նիստը։ Երրորդ կողմ Երեւան համայնքի ներկայացուցիչը, թեեւ պատշաճ … Read more

Գլխավոր դատախազության՝ ՊՆ-ի եւ Հայ առաքելական եկեղեցու գործարքն անվավեր ճանաչելու գործով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ գործարքն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին նախնական դատական նիստը այսօր սկսվեց ուշացումով, որից հետո հետաձգվեց պատասխանող կողմի ներկայացուցիչների բացակայության պատճառով։ Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցիչը առարկեց նիստից լուսանկարներ անելու մեր միջնորդության դեմ։ Դատարանը բավարարեց առարկությունը։ Լիլի Դրմեյան … Read more

ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ ռեժիմով

Հունվար 14,2026 12:04 Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ հերթական դատական նիստը պաշտպանության կողմի միջնորդությամբ անցկացվել է դռնփակ ռեժիմով, քանի որ պետք է հետազոտվեին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Գործը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նշանակվել է եւս … Read more

Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոց 100 մլն. դրամ գրավը կիսով չափ նվազեցրեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը։ Սակայն նրանք տարբեր պատճառներով դատարան չէին ներկայացել, ուստի նրանց հարցաքննությունը հետաձգվեց հաջորդ նիստ, որը կկայանա հունվարի 30-ին ժամը 12:00-ին։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց 100 … Read more

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ

Դեկտեմբեր 26,2025 16:33 Հակակոռուպցիոն դատարանում ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով այսօր նշանակված դատական նիստը չկայացավ։ Դատավոր Վահե Դոլմազյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ պաշտոնական դիմում է ստացել, որ տուժողի ներկայացուցիչն ու պաշտպանը չեն ներկայանալու այսօրվա դատական նիստին։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more