Արթուր Բաղդասարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մեկ ամիս հետո

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ, նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործում նոր պաշտպան էր ներգրավվել։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանն այսօրվա նիստում առարկեց հայցադիմումի դեմ։ Սակայն, քանի որ հայցադիմումը հայցվորի … Read more

«Մեզ համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա բանտարկվել է եկեղեցուն սատարելու համար»․ Ջոն Այբներ

Ջոն Այբներն ասաց, որ այս պահին, երբ ի հակադրություն կաթողիկոսի՝ այսպես կոչված բարենորոգման շարժումն է տեղի ունենում, կարևոր է հիշել, թե ինչպես 1920-ականներին հոգևորականները, որոնք բարենորոգումների մաս էին կազմում, այնուհետև, երբ դադարեցին պետության համար օգտակար լինել, 1930-ականներին դեն նետվեցին․ «Արդեն իրենք հալածանքի զոհ դարձան»։ «Մեզ համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա բանտարկվել … Read more

Կարգալույծ հռչակված Գևորգ սրբազանի՝ Արման Սարոյանի եղբոր դստերը հեռացրել են դպրոցից` փաստաթղթերը կեղծելու համար

ՌԴ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնել կարգալույծ հռչակված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի՝ Արման Սարոյանի եղբոր 10-ամյա դստերը Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու դպրոցից հեռացնելու վերաբերյալ։ «Միջնակարգ կրթություն ապահովող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տնօրեն Կարինե Սերոպյանը 2026 թվականի հունվարի 29-ին ստորագրել է երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով … Read more

«Ո՞նց եք պատկերացնում, մեկը գալիս է և Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, իր միլիոնները տվեք ինձ»․ Սերժ Սարգսյան

«Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել․ այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու ՊՆ-ի վարչական համալիրը։ Ես կարծում եմ՝ ոչ քննիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե ՊՆ-ն որտե՞ղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները արդյունավետ են, անվտանգ են»,– իր գործով դատական … Read more

ՀԱՊԿ-ը Հայաստանին չի խոչընդոտել սպառազինություն ձեռք բերելու հարցում․ Սերժ Սարգսյան

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել, մենք Արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, մենք Չինաստանից ու այլ երկրներից ենք գնել, դա մեզ չի խանգարել»,– այսօր, իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողի հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ … Read more

«Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա»

«Գիտեք չէ, այն հայտնի անեկդոտը՝ «ասում են»-ի մասին․ դուք էլ ասեք։ Այդ ո՞վ է ասում, ով ասում է՝ ղալլաթ է անում։ Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո՞ ինչ, որ ԱԱԾ տնօրեն էր, հետո՞։ Դա վարկած չի, դա հերյուրանք է, այդպիսի բան չէր կարող լինել»,- իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների … Read more

«Չգիտեմ, թե ԹՐԻՓՓ-ն ի՞նչ է մինչև վերջ։ Ես դեռ ոչ մի բան չեմ հասկացել»․ Սերժ Սարգսյան

«Ավելի վատը սպասեք, ոչ միայն իմ հանդեպ, այլև բոլորի։ Ավելի վատ է լինելու»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իրեն առաջադրված մեղադրանքին և դատական գործընթացին վերաբերող հարցին։ Պատասխանելով հարցին, որ իր իշխանության շրջանում նույնպես հնչում էին մեղադրանքներ, թե դատավորներին պատվերներ են տրվել, քաղբանտարկյալներ են եղել, … Read more

Շիրակի մարզպետի՝ պարեկին ծեծելու մեջ մեղադրվող խորհրդականին փոխարինել են նոր կադրով․ ո՞վ է նա

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նոր խորհրդական ունի։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից, նա հունվարի 26-ին խորհրդական է նշանակել Լևոն Հակոբյանին։ 35-ամյա խորհրդականն անկուսակցական է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն է ավարտել։ Կենսագրությունից ակնհայտ է, որ երբևէ պետական համակարգում չի աշխատել, առաջին անգամն է, որ պետական պաշտոն է զբաղեցնում, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր … Read more

Ցանկալի է եւ անհրաժեշտ է, որ ընդդիմության պայքարն ավարտվի դրական արդյունքով, այն լինի ավելի համակարգված, միասնական․ Էդուարդ Շարմազանով

«Նոր հեծանիվ չպետք է ստեղծենք։ Պայքար։ Պարզապես ցանկալի է եւ անհրաժեշտ է, որ այդ պայքարն ավարտվի դրական արդյունքով։ Այդ պայքարը ցանկալի է, որ ավելի համակարգված լինի, ավելի միասնական լինի։ Տեսնենք, բայց ուժերն էլ են անհավասար։ Խնդիրը միայն նիկոլական վարչակարգի մեջ չէ, խնդիրը նաեւ նրան հովանավորողների մեջ է»,- Սերժ Սարգսյանի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում … Read more

Ռոբերտ Քոչարյանը կամ ազնիվ չէ, կամ նրա թիմակիցները չեն ենթարկվում իրեն․ Արմեն Աշոտյան

«Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ կողմ է քարոզչական, ավել շուտ՝ հակաքարոզչական հրադադարին, ինչի իմաստն այն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն իրար հարվածել եւ կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Շատ լավ, ընդունեցի երկրորդ նախագահի այդ գնահատականը եւ մոտեցումը։ Միաժամանակ, տառացիորեն երեկ, երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչը, խոսքը չի գնում արդեն գարշահոտություն տարածող տելեգրամյան ալիքների … Read more