Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Հարավային Լիբանանում օգոստոսի 15-ին իրականացված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է shafaq.com-ը։ Անսար բնակավայրում բնակելի տան վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 2 մարդ վիրավորվել է։ Դեյր ալ-Զահրանիում մեկ այլ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ … Read more

Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանի պետական ու համայնքային գործիչների հետ

13 Օգոստոսի, 2026 Վերջերս կատարած իր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո Արամ Ա Վեհափառ Հայրապետը տարբեր այցելուների շարքում հանդիպումներ է ունեցել հետևյալ անձանց հետ․ Իբրահիմ Քանաան՝ պետական պատգամավոր և ֆինանսների ու պետական բյուջեի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ իր օգնական Զավեն Պարտագճյանի ուղեկցությամբ։ Հակոբ Բագրատունի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Մերձավոր Արևելքի պատասխանատու և Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ։ … Read more

Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի․ Էրդողան

Անվտանգության ոլորտում Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ներկայիս միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Անշուշտ, անվտանգության ոլորտում Լիբանանի զինված ուժերին մեր աջակցությունը նույնպես կշարունակվի»,- ասել է Էրդողանը։

Մեր խորքային թշնամիներից մեկի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխին կարծես սև-մութ ամպեր են կուտակվում…

Նաթանյահուհի «դանակը» հասել է Թրամփի ոսկորի՞ն, ԱՄՆ-ի նախագահի համբերությունը հատե՞լ է…   Հասկանալով, որ Իրանի վրա այս տարվա փետրվարի 28-ից սկսված ամերիկա-իսրայելական հարձակման հետևում Իսրայելի սիոնիստական վարչակարգը և, մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն են կանգնած, և որ հենց նա է խոչընդոտում խաղաղությանն ուղղված ջանքերին, թերևս հիշելով նաև 2024թ. ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության և 2025թ. … Read more

Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ). 2

Իսրայելի ու նրա հաջաթ Թրամփի հրահրմամբ տարածաշրջանը, իրոք, վերստին մեծ պատերազմի նախաշեմին է   Սկիզբը՝ այստեղ  Քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը «Газета.Ру»-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների նոր փոխանակումը վկայում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ պայմանավորվածության փաստացի բացակայության մասին։ Նրա կարծիքով, ներկայիս հակամարտությունը կարող է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սկիզբ դառնալ։ «Սրանք աղաղակող … Read more

Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ)

Վերջին օրերին ԱՄՆ-ի զինվորականները մի շարք հզոր հարվածներ են հասցրել միմյանց: Արևմտյան ԶԼՄ-ներն անցյալ շաբաթավերջին հայտնեցին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել այս շաբաթ: Ըստ նրանց աղբյուրների տեղեկացման, հանդիպման վայրը կարող է դառնալ Շվեյցարիան։ Այս ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է բանակցություններին Իրանի խնդրանքով, … Read more

Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը

Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» խոշոր ստորգետնյա օբյեկտը Լիբանանի հարավում։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի և երկրի պաշտպանության նախարարության՝ Մաջդալ Զունի շրջանում ոչնչացվել է ավելի քան 200 մետր երկարությամբ թունել, որտեղ պահվում էին հարյուրավոր միավոր զենք-զինամթերք և Իսրայելի տարածքի ուղղությամբ հարձակումների համար նախատեսված հրթիռային արձակման կայանքներ։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ գործողության … Read more

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», — տեսաուղերձում … Read more

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։  

Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 4

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․   Սկիզբը՝ այստեղ  Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության … Read more