Վտանգավոր շրջադարձ՝ դեպի անհայտը – Ազգ

Ըստ երեւույթին եւ ըստ էության Բիշքեկի հանդիպումից, Փաշինյան-Պուտին մանրամասնորեն դեռեւս չհրապարակված երկխոսությունից հետո, որն ավարտվեց  առանձին հանդիպման փոխադարձ խոստումով, այդպես էլ հստակ, հանրության համար հասկանալի չդարձավ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիում 102-րդ ռազմաբազային (արեւմտահայերը պիտի ասեին՝ ռազմախարիսխին), ավելի ճշգրիտ՝ ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում: Իրականում երկկողմ խոսակցությունը նման էր ծեքծեքուն follow up փսփսոցի: «Եթե ուզում … Read more

Հանրությունն օվերտոնի պատուհանին դիմակայելու մաստեր-կլաս ցույց տվեց

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որտեղ արձանագրվել էին խախտումների վերաբերյալ կետեր, այդ թվում ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հետ կապված խախտումները, այնքան էր ոգեւորել մեր ընդդիմությանը, որը «Ուժեղ Հայաստանն» անմիջապես ասուլիս հրավիրեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական հայտարարությամբ դիմեց միջազգային կառույցներին եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագարված խնդիրների փաստմամբ։ Թե ինչ պիտի անի ԵԽԽՎ-ն, … Read more

Սաղեմահայ Վիլիամի վրա հարձակումը արձակեց Ջորջ Դիիքի լեզվի քարկապը

Սեպտեմբերից ի վեր արդեն որերորդ դեպքն է, երբ Երուսաղեմի Հին քաղաքում հրեա ծայրահեղականները անարգում են սուրբ Հակոբյանց վանքը, թքում պատերին, թքում դռան առջեւ հավաքված հավատացյալների վրա, նույնիսկ փորձում են հարմար վայր նկատել բնական կարիքները հոգալու համար: Սեպտեմբերի 28-ին սաղեմահայ լրագրող Գեղամ Բալյանը գրառում էր արել՝ «մենք հոգնել ենք, բավակա՛ն է, դադարեցրե՛ք: Ամեն օր նոր միջադեպ … Read more

Վատիկանում Ադրբեջանը ներկայանում է՝ որպես Մետաքսի ճանապարհի կարեւոր գորգագործ կենտրոն

Ադրբեջանը հետեւողական աշխատանք է տանում Վատիկանի հետ եւ սեպտեմբերի 29-ին «Երկնային կրոններ» նախագծի շրջանակներում բացված «ադրբեջանական եռապատկեր գորգերի»՝ հուդայականությանը, քրիստոնեությանը եւ իսլամին նվիրված ցուցահանդեսը վառ վկայությունն է սերտացող այդ համագործակցության: «Ազերթաջի» ծանուցմամբ, բացման արարողությանը Վատիկանը ներկայացնող պաշտոնատարներից Ռաֆայելա Պետրինին նշել է, որ մշակույթն ու հիշողությունը խաղաղության կարեւորագույն հենասյուներն են, իսկ ցուցահանդեսի նպատակը տարբեր կրոնների, ժողովուրդների, … Read more

Իրանի օդային շրջափակման պայմաններում Հայաստանը պահպանում է կապը Թեհրանի հետ

ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 23-ից Իրանի ավիացիոն արդյունաբերության դեմ պատժամիջոցների նոր փուլ է սկսել՝ գործնականում ընդլայնելով իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանափակումները: Դեռ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր Իրանի 27 ավիաընկերություն՝ դրանք դիտարկելով որպես երկրի ավիացիոն ոլորտի նկատմամբ «Operation Economic Outcast» գործողության շրջանակում թիրախավորված կառույցներ: Առանց այդ էլ Իրանի ավիացիոն արդյունաբերությունը տարիներ շարունակ լուրջ … Read more

Ինչո՞ւ է «Նռան գույնը» քրդական կինոփառատոնում

Բեռլինում սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընթացավ քրդական ֆիլմերի 16-րդ կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին ավելի քան 30 հին եւ նոր վավերագրական, գեղարվեստական եւ կարճամետրաժ ֆիլմեր տարբեր երկրներից (ԽՍՀՄ, Նորվեգիա, Իրան, եւ այլն): Քրդական կինոփառատոներն ակնհայտորեն չեն կարող լինել առանց հայկական ֆիլմերի, այս մեկը եւս բացառություն չէր, ուստիեւ փառատոնի թրեյլերում երեւում էր նաեւ Մայր Հայաստանի արձանը: … Read more

Աշխարհը փոխվո՞ւմ է

Աշխարհում շատ բան այսօր, հիրավի, փոխվում է: Այդ մասին ավելի ու ավելի հաճախ վկայում է նաեւ միջազգային մամուլը: Հրապարակումների մի ստվար մասը վերաբերում է երկար ժամանակ աշխարհակարգ թելադրող Արեւմուտքին՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային: Համաշխարհային ասպարեզում մեծ տերությունների եւ տարածաշրջանային տարբեր պետությունների տեղի ու դերի, ուժերի հարաբերակցության, ազդեցության գոտիների ու կենտրոնների փոփոխության գործընթացներն անտարբեր չեն կարող թողնել … Read more

«Անհայտների գերեզմանատունը» խորագրով ցուցահանդես Բոստոնի Գյոթե ինստիտուտում

Վանա լճի, տեղահանությունների եւ հիշողությունների ընդհանուր գաղափարները ներկայացնող «Անհայտների գերեզմանատունը» խորագրով ցուցահանդես է բացվելու հոկտեմբերի 15-ին Բոստոնի (ԱՄՆ) Գյոթե ինստիտուտի (Goethe Institute Boston) 19-րդ դարաշրջանի գեղազարդ դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 26-ի համարը: Տեղանքային յուրահատուկ ինստալացիայի հեղինակն է թուրք արվեստագիտուհի Փնար Օրենջին (Pinar Ögrenci), որ փորձել է սարսռեցնող կապ հաստատել միջավայրի կորստի, բռնագաղթի, … Read more

Արման Մանարյանի երախայրիքը – Ազգ

Հայ կինոյի երկրպագուները վերնագրից թերեւս կարծեն, թե խոսքը նշանավոր «Տժվժիկի» մասին է: Մինչդեռ Մոսկվայում, Կինեմատոգրաֆի համամիութեանական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ) ուսանելու տարիներին մեր կինոյի ականավոր վարպետ Արման Մանարյանը (1929-2016) նկարահանել է մի կինոնկար, որի մասին անգամ կինոաշխարհի մարդիկ տեղյակ չեն: Խոսքը ռուս գրականության դասական Ալեքսանդր Կուպրինի «Նռնաքարե ապարանջանը» վիպակի մի հատվածի էկրանավորման մասին է, որը 1959-ին … Read more

Չընդհատվող ժամանակ –   «Հավատի խաչվող գույները»  

Նվիրված Ռոբերտ Էլիբեկյանի 85 – ամյակին Մատենադարանի սրահի  եկեղեցական խորանների տեսքով  ձեւավորված տարածքը ժամանակների հանդիպման խորհրդավոր զգացողություն է առաջացնում` վերածված հին ձեռագրարվեստի եւ ժամանակակից կերպարվեստի կամրջման վայրի, որպես  վկայություն հոգեւոր ժառանգականության շարունակության: Ռոբերտ Էլիբեկյանի կտավների ցուցադրությունն այստեղ բոլորովին տարբեր էր, այն ինչ սովոր էինք տեսնել նկարչական սրահներում: Տարբեր էր մթնոլորտը:  Բարձր, ուղղահայաց կամարաձեւ ցուցափեղկերում դրված … Read more